Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է

Լուրեր

25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժանորեն ծեծված, ապա մի քանի ժամից հիվանդանոցում մահացած Ջուլիետա Ղուկասյանի  գործով 7,6 տարի ազատազրկման դատապարտված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն ազատ է արձակվել․ նրա պատժի կրման ժամկետն ավարտվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Նարինե Ռշտունին։ Հարցին՝ զինծառայողը Հայաստանում շարունակելո՞ւ է ծառայությունը, փաստաբանը նշեց․  

«Դա այն հարցն է, որին ես իրավասու չեմ պատասխանել, որովհետև դա վերաբերում է նրա անձնական կյանքին: Ինքը դատապարտվել է, պատիժը կրել է, դրանից հետո ես իրավասու չեմ իրեն անգամ այդ հարցը տալ: Ինքը կորոշի՝ մնո՞ւմ է, թե՞ ոչ»։

Նախաքննության և դատաքննության ընթացքում ռուս զինծառայողն այդպես էլ երբեք դատարան չբերվեց․ նա պահվում էր 102-րդ ռազմաբազայի տարածքում, իսկ դատական նիստերին մասնակցում էր հեռավար տարբերակով։ Տուժող կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմելու նաև այս հիմքով։

«Միանշանակ գանգատ ենք ներկայացնելու ինչպես կյանքի իրավունք խախտման հիմքով, այնպես էլ նրան դատարան չբերելու, չներկայացնելու, դատական քննությունը հեռավար իրականացնելու, պատժի կրման պայմանները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով, դատավարական ժամկետները՝ ողջամիտ ժամկետների հետ կապված և այլն: Այսինքն այս բոլոր հանգամանքները ինքնին խախտում են և իրականում հանգեցնում են տուժողի կյանքի իրավունքի խախտմանը՝ կոնվենցիոն տեսանկյունից նաև: Անդրեյ Ռազգիլդեևը երբեք Քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվել՝ անգամ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ ժամանակահատվածում եղել է ռազմաբազայի տարածքում, մեկ րոպե անգամ Հայաստանի իրավազորության ներքո չի գտնվել՝ ո՛չ ռազմական քրեակատարողական հիմնարկ, ո՛չ ոստիկանության բաժանմունք, որևէ տեղ չի գտնվել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

Հիշեցնենք՝  Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից շատ մանրամասներ մինչ օրս հայտնի չեն։ Ըստ վարկածի՝ դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին Ղուկասյանին ծեծի է ենթարկել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ 

 

«Առավոտ յոթին աշխատանքի գնալուց է եղել դեպքը, 11-անց կես հիվանդանոցում մահացել էր։ Անգամ մոտը չեն թողել ոստիկան մտներ մոտը, երբ ողջ էր դեռ։ Սարսափելի վիճակ է եղել մոտը, գլխի վնասվածքներ ուներ, կրծքավանդակի։ Պատճառ չի եղել, մայրս չէր ճանաչում էդ զինծառայողին, այնպես հարվածներով մարդուն սպանել․․․այնպես, որ մարդը մահանա էլի, այդ հարվածներից չէր կարող փրկվել»,- Factor TV-ի հետ զրույցում տարիներ առաջ պատմել էր տուժողի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը։

Զինծառայողը ձերբակալվել էր դեպքից միայն 8 օր անց, ապա մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական հին օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Ղուկասյանին չէր բավարարել հոդվածը․

«Հոդվածից էլ եմ շատ դժգոհ ես՝ «անզգուշությամբ առողջությանը վնաս»․ դա գիտակցաբար կատարած արարք էր, հստակ հարվածներ ու վնասվածքներ, ուրիշ կերպ չէր վարվի մարդն այնպես, ինչպես ինքն էր վարվել մորս հետ»։

Ողջ դատաքննության ընթացքում 5 դատավոր փոխվեց, ինչի հետևանքով այն ձգվեց մինչև 7 տարի։ Դատավճիռը հրապարակվեց 2025 թվականի նոյեմբերին դատավոր Արտյոմ Ավետիսյանի կողմից՝ Անդրեյ Ռազգիլդեևը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման, պատժի կրման սկիզբը հաշվարկվեց 2018 թվականի դեկտեմբերի 11-ից։ Դատարանը բավարարեց նաև քաղաքացիական հայցը՝ ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի բռնագանձել՝ 1.841.000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 345.880 դրամ՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի որպես դատական ծախս: 

Ռոզա Վարդանյան