ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին

Լուրեր

16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ Սենատն աջակցել է Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին, որը կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևը հաստատվել է ձայների 50 կողմ, 48 դեմ հարաբերակցությամբ: Քվեարկությունը ցույց է տվել հանրապետականների շրջանում աճող մտահոգությունը 2026 թվականի փետրվարի վերջից ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պատերազմի վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Բանաձևը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերի ամերիկյան ուժերն Իրանի հետ կամ նրա դեմ մարտական ​​գոտիներից: Սակայն փաստաթուղթը հիմնականում խորհրդանշական է. չնայած Թրամփը չի կարող վետո դնել դրա վրա՝ նման բանաձևն իրավաբանորեն պարտադիր չէ։ Բանաձևի քվեարկությունը նախաձեռնած դեմոկրատ սենատորների կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է հստակ ազդանշան տա, որ ռազմական գործողությունների վերսկսում տեղի չի ունենա՝ առանց իր համաձայնության:

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը բանաձևի քվեարկությունն անվանել է ոչ էական՝ դրա հաջողությունը վերագրելով նիստի ընթացքում որոշ հանրապետական ​​սենատորների բացակայությանը: Սպիտակ տունը նաև նշել է, որ «չկան ռազմական գործողություններ, որոնց գոտիներից կարող են դուրս բերվել ամերիկյան զորքերը, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են ապրիլի 17-ի հրադադարով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին բանաձևն ընդունելու համար՝ այն անվանելով «ոչ ժամանակին և անիմաստ»։

«Այսպիսով, ես Իրանն «անկյուն եմ մղել», պատրաստ եմ պահել անկումից, իսկ ԱՄՆ Սենատը որոշում է կայացրել «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի անպատեհ և անիմաստ քվեարկություն անցկացնել։ Այս սենատորները միայն դժվարացրել են իմ աշխատանքը, բայց ես, միևնույն է, կկատարեմ այն, այսպես կամ այնպես, որովհետև միշտ անում եմ»,- գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարին՝ երկու կողմերը շարունակում էին փոխանակվել հարվածներով։ 2026 թվականի հունիսի կեսերին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են երկամսյա փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացում և Իրանի համար վերակառուցման հիմնադրամի ստեղծում։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Թրամփը երեկ հայտարարել էր, որ կողմերն արդեն առանձին համաձայնությունների են հասել միջուկային վերահսկողության, պատժամիջոցների և Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսլամական Հանրապետության իշխանությունները համաձայնել են թույլատրել իր միջուկային օբյեկտների միջազգային ստուգումներ, ինչը թույլ է տալիս շարունակել բանակցային գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի