Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննվում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ հնարավոր ապօրինի գործողությունների և գույքի հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու դեպքը։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 5-ի կատարողական թերթով Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը՝ Լիանա Խաչատրյանին արգելվել էր իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել։ Դատարանը նաև որոշել էր 258 մլն 146 հազար 843 դրամի չափով արգելանք դնել սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքերի վրա։

«Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։ 2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք»,- նշվում է իրավապահ կառույցի հաղորդագրության մեջ։

ՔԿ-ից հայտնում են, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի հատկանիշներով։

Իսկ նախաքննության ընթացքում քննիչի հաղորդման հիման վրա ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասով՝ պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու հատկանիշներով։ Երկու վարույթները միացվել են։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու մեքենաները։ Խուզարկության արդյունքնում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Արփի Հակոբյան