Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների այցեր ԱՄՆ-ի կողմից նախկինում ռմբակոծված միջուկային օբյեկտներ նախատտեսված չեն, գրում է France 24-ը։

Երկրի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ նման ստուգումների համար արձանագրություն չկա՝ հավելելով, որ Իրանը կշարունակի իր ներկայիս պարտավորությունները՝ որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ դրա երաշխիքների համաձայնագրի շրջանակում։

Իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունները, կարծես, հերքում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունները։ Վերջինը նշել էր, որ Շվեյցարիայում բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ՄԱԳԱՏԷ-ի կողմից իրանական օբյեկտներ այցելելու վերաբերյալ։

ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար այցելել է Իրան 2025 թվականին Իսրայելի կողմից Իրանի դեմ 12-օրյա պատերազմի սկսվելուց ի վեր, սակայն չի թույլատրվել տեսուչների մուտքը ռմբակոծված ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք Ամերիկայի թիրախն էին այդ պատերազմում։

Բացի այդ, Բաղային հայտարարել է, որ վերջերս Շվեյցարիայում ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի պաշտոնյաների մասնակցությամբ կայացած բանակցությունները տևել են շուրջ մեկուկես ժամ՝ նախքան ընդմիջման գնալը։ Նա նշել է, որ ընդմիջումից հետո իրանական պատվիրակությունը որոշել է չվերսկսել քառակողմ նիստը, փոխարենը շարունակել է ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով։ Բաղային չի նշել որոշման պատճառը, սակայն, ըստ տեղեկությունների, իրանական պատվիրակությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքային սոցիալական գրառման դեմ։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Թեհրանն իր ազատված սառեցված ակտիվները կծախսի ըստ իր հայեցողության, այն բանից հետո, երբ Թրամփն առաջարկել էր, որ գումարն օգտագործվի բացառապես ամերիկյան գյուղատնտեսական ապրանքներ գնելու համար։

«Բոլորս գիտենք, որ այս պատերազմի իրական պատճառն Իրանի քաղաքակրթության ոչնչացումն էր, և այս նպատակը վերածվել է ամերիկացի ֆերմերներին սառեցված ակտիվներով հսկայական եկամուտներ բերելուն։ Ընդհանուր առմամբ, մենք որևէ սահմանափակման չենք բախվում այդ միջոցներն ուղղորդելու հարցում։ Մեր ակտիվները կօգտագործվեն բացարձակ ազատությամբ»,- լրագրողներին ասել է Բաղային։

Նա հավելել է, որ Իրանն ունի «համոզիչ ապացույցներ», որ որոշ տարածաշրջանային երկրներ մասնակցել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմին և, հետևաբար, կարող են իրավական հետևանքների ենթարկվել։

«Մենք ցավում ենք դա տեսնելու համար։ Մենք կձեռնարկենք այս առումով անհրաժեշտ բոլոր միջոցները»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի