Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի Բյալա Պոդլյասկա քաղաքում կրակոցների հետևանքով սպանվել է 44-ամյա ռուս նկարիչ և ծաղրանկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզովկով), հայտնում է Podlaski.info-ն։ Կրակոցները հնչել են հունիսի 15-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, առևտրի տաղավարների մոտ գտնվող կայանատեղիում, գրում է The Insider-ը։

DzikMedia-ն հաղորդում է, որ կասկածյալներին հանցագործության վայր է բերել Բելառուսից տաքսու վարորդը, որին սպառնացել են զենքով: Կրակոցներից հետո նա փորձել է թաքնվել Բյալա Պոդլասկայում գտնվող Բելառուսի հյուպատոսությունում: Տեսախցիկներն արձանագրել են այդ պահը։ Biała News-ի փոխանցմամբ՝ քննիչները դիտարկում են վարկածը, որ սպանությանը մի քանի մարդ է ներգրավված եղել:

Հունիսի 12-ին՝ սպանությունից երեք օր առաջ, Սկրեպեցկին բողոքի ցույց էր կազմակերպել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որի ընթացքում նա տաբատի հետևի ճեղքից հանել էր Ռուսաստանի դրոշը և նետել աղբամանը։ Այնուհետև նկարիչը քայլել էր դեսպանատան մոտով՝ ձեռքին Ստալինին պատկերող նկար, գրկում՝ «մանուկ» Պուտինը։

Սպանությունից շուրջ մեկ ժամ առաջ նկարիչն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ բողոքի ցույցը «շատ է դուր եկել ռուս հայրենասերներին», և որ ինքը «բռնաբարության սպառնալիքներ է ստացել»։

Սեմյոն Սկրեպեցկին նկարիչ, բլոգեր և քաղաքական էմիգրանտ է Ռուսաստանից։ Նա Լեհաստան է տեղափոխվել 2021 թվականին։ Իր աշխատանքներում և հրապարակային ելույթներում Սկրեպեցկին ծաղրում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի կառավարությանը և Ուկրաինայի դեմ պատերազմը, նաև մասնակցել է բելառուսական բողոքի ցույցերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի