Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
Քաղաքականություն
14.06.2026 | 18:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։
«Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով:
Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,-նշվում է հայտարարության մեջ: