Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.06.2026 | 21:10
Ինչպես է ընտրելու առանց խնամքի մնացած տարեցը․ օգնությո՞ւն, թե՞ ուղղորդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում․ ՈԻՂԻՂ
01.06.2026 | 20:54
Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Լիբանանում Իսրայելի գործողության պատճառով. Tasnim
01.06.2026 | 20:45
Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի բաժանմունքը հայտարարել է ընտրողներին Հայաստան մեկնելու հարցում աջակցելու պատրաստակամության մասին 
01.06.2026 | 20:34
Քիչ է, շատ պիտի տային․ Սուքիասյանը՝ իր ընտանիքի և բիզնեսների կողմից ՔՊ-ին 52 մլն դրամ նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:25
Համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի դեպքի մասին
01.06.2026 | 20:13
Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:00
Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:48
Արթուրը խրամատում է կռվել. Փաշինյանը նրան նստեցրեց բանավեճում տանուլ տալու համար․ Օսիպյանի աջակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:38
Հազարավոր ընտրողներ՝ Ռուսաստանից․ ո՞վ է կանգնած Միկա Բադալյանի նախաձեռնության հետևում
01.06.2026 | 19:28
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
01.06.2026 | 19:15
Եթե ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գանք՝ ՌԴ-ն կթուլանա, իսկ դա Ադրբեջանի և Թուրքիայի շահից է բխում․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չենք դառնա․ Վաղարշակ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:03
Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ
01.06.2026 | 18:44
Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը
01.06.2026 | 18:30
Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի խոսնակ և պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը, Factor TV-ի եթերում խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին, վստահություն է հայտնել, որ «իրենց քաղաքական ուժը գնում է բացարձակ հաղթանակի»։ Ղահրամանյանը նշել է, որ իրենց վստահության հիմքում սոցիոլոգիական հարցումներն են և հանրային տրամադրությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, գնում է այս ընտրություններին բացարձակ հաղթանակի ակնկալիքով, և մենք համոզված ենք, որ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Այս խոսքերի տակ ընկած են և՛ սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք պարբերաբար իրականացնում ենք, և՛ հանրային տրամադրությունները, որոնք մենք էլի ստանում ենք պարբերաբար։ Օրվա իշխանությունը կորցրել է հանրային աջակցությունը, վարկանիշը, և այդ կորուստը Նիկոլ Փաշինյանի համար անդառնալի է»։

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որի նպատակն է 300,000 ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձը» Հայաստան։ Նա սա համարում է իրական վտանգ։

«Մենք շարունակ խոսում ենք Հայաստան 300,000 ադրբեջանցիների վերադարձի սպառնալիքի, վտանգի մասին։ Սիրելի՛ քաղաքացի, գնա՛ ընտրության, որ ադրբեջանցիները չգան։ Սա այն օրակարգն է, որը դրված է Ադրբեջանի սեղանին, և ինչ տնային աշխատանք է իջեցված Հայաստանի գործող թույլ իշխանություններին»։

Ի պատասխան դիտարկմանը, թե ինչու իրենք չեն բարձրացնում հայերի՝ Արցախ կամ Բաքու վերադարձի հարցը, Ղահրամանյանը նշել է․ «Այդ հարցադրումը սպասարկում է այն թեզը, որը այս օրերին հրապարակ է նետում Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով արդարացումներ գտնել այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի օրակարգին։ Նա ասում է՝ փակում ենք արցախահայերի վերադարձի խնդիրը, որպեսզի փակվի նաև այդ հարցը»։

Խոսելով իրենց ուժի հասցեին հնչող ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների մասին՝ Ղահրամանյանը դրանք որակել է «զավեշտալի» և «ծիծաղելի»։

«Ես նույնիսկ չեմ լսում այդ ձայնագրությունները, դրանց բովանդակությունն այնքան զավեշտալի է ու ծիծաղելի, որ նույնիսկ դա լսելու անհրաժեշտություն մեր ուժը չի տեսնում։ Այդ ձայնագրությունները իրականացված են կցկտուր, կցած-կպցրած։ Օրինակ, երբեմն խոսակցություններ են գնում, աշխատավարձը ներկայացվում է որպես ընտրակաշառք։ Ամենևին բացառված չէ և ավելին ասեմ, շատ հնարավոր է ներդրված անձանց ներկայությունը»։

Անդրադառնալով քննադատություններին, թե Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում ունեցած բիզնես կայսրությունը նրանց դարձնում է կախյալ ուժ այդ երկրից, Մարիաննա Ղահրամանյանը հակադարձել է․

«Եթե պարոն Կարապետյանը ճնշումների ենթարկվող մարդ լիներ, նա շուրջ 10 ամիս չէր գտնվի ապօրինի կալանավորման ներքո։ Նա նշել է, որ եթե գործարքի գնացող լիներ, հինգերորդ օրը կգնար այդ գործարքին»։

Ի պատասխան հարցին, թե ինչ է իրենց համար նշանակում «ուժեղ» բառը, Ղահրամանյանը նշել է, որ դա որակների համախումբ է։

«Ուժեղ առաջնորդը այն առաջնորդն է, որը ի վիճակի է, կրկնում եմ, հավասարը հավասարի հետ խոսել արտաքին հարաբերություններում՝ գործընկերների հետ՝ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Ուժեղ առաջնորդը այն առաջնորդն է, որը գլուխ չի խոնարհում Իլհամ Ալիևի համար, որը նրան սուրճ չի հյուրասիրում, որը դնում է խնդիրներ և այդ խնդիրները ի վիճակի է լուծել ի շահ իր երկրի։ Դուք խոսում եք մի մարդու մասին, որը ստեղծել է մեծ տնտեսական, կարող եմ ասել, կայսրություն։ Դա հենց այնպես չի կարող լինել, դա կառավարչական հմտությունների, մտավոր ունակությունների, նաև դիվանագիտական կարողությունների մասին է խոսում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան