Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-19-ը,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 14-ին,
◾️ Արաբկիրում և Շենգավիթում և Նոր Նորքում չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

