ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Քաղաքականություն
23.10.2026 | 23:00
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
«Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,- նշված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։

