Քննարկվել է Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող մի շարք խնդիրներ
Մշակույթ
26.11.2018 | 15:18ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր տիկնոջ՝ Անահիտ Շահվերդյանի հետ միասին այցելել են Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարան. փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից:
Բարձր գնահատելով թանգարանի աշխատակիցների կատարած աշխատանքը՝ դեսպան Թումանյանը և իր տիկինը թանգարանի տնօրինության հետ քննարկել են Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և հայաստանյան թանգարանների հետ համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: