Քոչարյանն ասեց՝ կաթնամթերքից հետո ՌԴ-ն ելակն է արգելելու, հետո՝ գազը. հաջորդ օրը ելակի ներմուծումն արգելեցին. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.05.2026 | 21:10
Զորահանդեսի բոլոր զենքերը՝ 6 րոպեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 21:00
Զորահանդեսում ցուցադրված զենքերի 95%-ը գնվել է 44-օրյա պատերազմից հետո․ շքերթը նոր տեխնիկա ցուցադրելու շուրջ էր․ Լեոնիդ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 20:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովին
28.05.2026 | 20:27
Ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը կազմել է 2.485.232
28.05.2026 | 20:10
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է
28.05.2026 | 19:55
Քոչարյանն ասեց՝ կաթնամթերքից հետո ՌԴ-ն ելակն է արգելելու, հետո՝ գազը. հաջորդ օրը ելակի ներմուծումն արգելեցին. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 19:36
Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
28.05.2026 | 19:21
Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը Սարդարապատում. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 19:14
Էրդողանը ձգտում է հաջորդ ամիս Լոս Անջելեսում Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպել․ Bloomberg
28.05.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ․ Զորահանդեսից՝ իրական անվտանգություն. ինչ ծրագրեր են առաջարկում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 18:54
Ադրբեջանցիները 10-15 օրով գալու են գնան, վե՛րջ. սեփականություն են կարողանալու գնել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 18:40
Շոյգուն նախադրյալ չի տեսնում, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան չլինի
28.05.2026 | 18:28
Ինչու ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին զինվորական շքերթին
28.05.2026 | 18:23
Փաշինյանն արևմուտքի հետ գործարքի է գնացել, որի նպատակն է պահպանել սեփական իշխանությունը․ Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 18:10
ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից բանջարեղենի ներմուծումը // Ըստ Փաշինյանի՝ տնտեսությանը վտանգ չի սպառնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Եթե 2020 թվականի պատերազմից հետո դուրս գայինք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ հնարավոր էր, որ Ջերմուկում տեղի ունեցած դեպքերը ոչ թե Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջանակները կանգնեցնեին, այլ Հայաստանի Հանրապետության զինվորը կանգնեցներ, մի բան էլ առաջ գնար»,- Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած զորահանդեսին, Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ փառահեղ էր կազմակերպված, որովհետև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության հիմնական պաշտպանը Հայաստանի Հանրապետության բանակն է։

«Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս եկած լինեինք 2020 թվականին, 2022 թվականին այս զենքերի մի ահռելի քանակ մենք արդեն գնած կլինեինք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմա էլ ՀԱՊԿ-ից դուրս գալուց, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ շատ ավելի շատ երկրներ ու շատ ավելի առաջադեմ զենք ու շատ ավելի մեծ քանակով կառաջարկեն: Հիմա խնդիրն ինչո՞ւմն է: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են հավասարակշռման քաղաքականություն, որ մեր կախվածությունը այն, ինչ ունենք Ռուսաստանից, այդ կախվածությունը ստիպում է իրենց լինել ավելի զգուշավոր, ինչը շատ ընկալելի է, շատ հասկանալի է: Պետության ու պետականության պատասխանատվությունը գերկարևոր բան է: Բայց սիրելի ժողովուրդ, մեր երկրում, Ազգային ժողովում ներկայացված չէ քաղաքական կուսակցություն, ով ամեն օր կասի, որ գիտեք ինչ, պետք է այդ ՀԱՊԿ-ից դուրս գալ, պետք է միասնական հակաօդային պաշտպանությունից դուրս գալ, պետք է նոր տեխնոլոգիական զենք ու սպառազինություն գնել Եվրոպայից, ՆԱՏՕ-ից, պետք է Հայաստանի Հանրապետության բանակը հարմարեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Տեսեք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հավասարակշռողներն են՝ ի դեմս իշխանության, որ փորձում են բոլորի հետ լավ լինել, և ռուսամետները: Եվ ամբողջ կռիվը այդ հավասարակշռողների ու ռուսամետ դաշտում է, որովհետև այդ ռուսամետները այս մեր պետության ինքնիշխանության, անկախության ոտքերից կախված՝ մեզ ձգում են տանեն դեպի Ռուսաստան-Բելառուս միություն»։

Արամ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ Արարատ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման արգելքներին՝ դրանք ուղիղ կապելով ներքաղաքական գործընթացների և խորհրդարանական ընդդիմության գործողությունների հետ։

Նա կարծիք է հայտնել, որ ռուսական կողմի արգելքները համաձայնեցված են Հայաստանի ընդդիմադիր ուժերի հետ՝ երկրում իշխանափոխություն հրահրելու նպատակով։ Որպես օրինակ՝ Սարգսյանը հիշեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ելույթը։

«Չորս օր առաջ Ռոբերտ Քոչարյանը մի ելույթում ասաց՝ «այ հիմա կաթնամթերքից հետո արգելելու են ելակը, հետո կարգելեն գազը, հետո կարգելեն ջուրը» և այլն, ու սկսեց թվարկել: Հաջորդ օրն արգելեցին ելակը: Չգիտեմ՝ ի՛նքն ասեց, թե իրեն արդեն ասել էին, բայց այստեղից պատվեր է գնում, այնտեղից պատվերը կատարում են»,- հայտարարել է Արամ Սարգսյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ այս տնտեսական ճնշումներն արվում են հստակ քաղաքական նպատակով. «Կատարում են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխվի, որովհետև Հայաստանը նորից հետ դեպի Ռուսաստան տանելու այլ տարբերակ չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում։