Թևանյանի դեմ հաշվեհարդարը չի հարվածի ԲՀԿ վարկանիշին․ Փաշինյանն անձամբ է անոնսել այս քաղաքական հետապնդումը․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի ձերբակալությանը, ԲՀԿ-ի և ՔՊ-ի սուր բանավեճերին, և արտաքին քաղաքականության վերաբերյալ դաշինքի տեսլականին։

Սուրենյանցը ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը պետական դավաճանության մեղադրանքով, որակում է քաղաքական պատվեր և իշխանության կողմից իրականացվող ճնշումների մաս։

«Ակնհայտ մանիպուլյացիոն, ռեպրեսիոն քայլ է, որ մեր համակիրներին ստիպեն փոխել վերաբերմունքը մեր հանդեպ, որովհետև մեզ համար պարզ է՝ ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, հենց քրեական գործի հարուցման ձևն արդեն հուշում է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Նիկոլ Փաշինյանը մի հանրահավաքում անոնսավորում է Անդրանիկ Թևանյանի մասին, հետո զարմանալիորեն թողնում են, որ չակերտներում «պետական դավաճանության» մեջ մեղադրվողը 48 ժամ ազատ շրջի, հանրահավաքներ անի, երթեր անի, ասուլիսներ անի։ Սա արտառոց մի երևույթ է», – նշել է նա՝ հավելելով, որ իրավապահ մարմինները դարձել են «քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»։ Սուրենյանցը վստահ է, որ Թևանյանի դեմ գործը փլուզվելու է, և նա կարդարացվի։ 

Խոսելով Ծառուկյանի որդու քրեական հետապնդման և հետախուզման մասին՝ Սուրենյանցը հայտարարել է, թե  Նվեր Ծառուկյանը չի վերադառնում, քանի որ «Հայաստանում իրավապահ համակարգը քաղաքական հաշվեհարդարի և քինախնդրության գործիք է դարձել»։

Անդրադառնալով The Insider-ի հետաքննությանը, թե Կրեմլը 2017-ին գումար է հատկացրել Գագիկ Ծառուկյանին, Սուրենյանցը հերքել է դա և պնդել, որ ԲՀԿ-ն որևէ արտաքին ուժից ֆինանսական կախում չունի։ «Ֆինանսական առումով մենք ամենաինքնաբավ ուժերից մեկն ենք և որևէ մեկի աջակցության կարիքը չունենք, հատկապես՝ երկրի սահմաններից դուրս։ Մենք բացարձակապես որևէ օտար օրակարգ չենք ներկայացնում մեր քարոզարշավի ընթացքում։ Բացառապես օրակարգ է, որը բխում է մեր հասարակության պատկերացումներից կամ մեր ընտրողների ցանկություններից։ Զարմանում եմ՝ ես ինչի՞ պիտի մի հատ մարգինալ պորտալի մեկնաբանեմ։ Մի հատ էլ ասեք՝ Տիխանովսկայայի գրասենյակի հայտարարությունը մեկնաբանեմ»։

Սուրենյանցը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում ԲՀԿ-ն չի հրաժարվելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից և այլ փաստաթղթերից։ «Մենք որևէ միջազգային պարտավորությունից չենք հրաժարվելու մեր կուսակցության հաղթանակի պարագայում։ Չունենք այսօրվա գործող վարչապետի արկածախնդրությունը՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է խաղաղության գործընթացում միջազգային երաշխավորների ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով ոչ միայն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, այլև Չինաստանին և Իրանին։ «Եթե չկա երաշխավորների ինստիտուտ, ակնհայտ դիսբալանսի պայմաններում ինչի՞ պիտի Ադրբեջանը հրաժարվի իր անընդհատ պահանջներից։ Կատեգորիկ դեմ կլինենք, որ դա լինի միայն Ռուսաստանը կամ միայն Միացյալ Նահանգները։ Մեկ երաշխավոր չի կարող լինել։ Մեկ երաշխավորով խաղի ժամանակ է կորուստներ եղել։ Մենք առաջարկում ենք կայուն, ինստիտուցիոնալ երաշխավորների համակարգ ստեղծել, որը գա լրացնելու այն փաստաթղթային բազային, որը մենք չենք չեղարկելու և գոյություն ունի»։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան