Իրանը հայտարարել է ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին և զգուշացրել՝ հրադադարի խախտումներին խիստ պատասխան կտրվի

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Պարսից ծոցի վրա խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ցանկացած խախտում կարժանանա խիստ պատասխանի, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Այսօր տարածված հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ-ի «ահաբեկչական բանակը», շարունակելով տարածաշրջանում միջամտողական արկածախնդրությունը և ագրեսիվ վարքագիծը, մտել է Իրանի օդային տարածք Պարսից ծոցի տարածաշրջանում։ Հայտարարության համաձայն՝ հետախուզական ճշգրիտ մոնիթորինգից հետո ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի տարածքային օդային տարածքը պաշտպանելիս նույնականացրել և խոցել են MQ-9 անօդաչու թռչող սարք։

Նշվում է, թե ԻՀՊԿ ուժերը կրակ են բացել նաև RQ-4 անօդաչու թռչող սարքի և ներխուժող F-35 կործանիչի վրա՝ ստիպելով նրանց լքել Իրանի օդային տարածքը։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է «ագրեսոր ԱՄՆ զինվորականների» կողմից հրադադարի ցանկացած խախտման մասին՝ ընդգծելով, որ փոխադարձ հակահարվածը համարում է իր օրինական և անվիճելի իրավունքը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն «ինքնապաշտպանական հարվածներ» են հասցրել Հորմուզի նեղուցի շուրջ գտնվող իրանական հրթիռային կայաններին և նավակներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի