Ընդունում են մարտահրավերը․ ի՞նչ են նշանակում ՀՀԿ-ի կարգախոսի ձևավորման սևն ու սպիտակը

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսն, ակներևաբար, քաղաքական ենթատեքստ ունի․ մեկ տողանոց նախադասության բոլոր բառերը ձևավորված են սև ու սպիտակով։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նախընտրական փուլում Հայկ Մարությանի «սևերի ու սպիտակների» մասին հայտարարությունից հետո սա դարձել է հայրենի քաղաքական բառապաշարում ամենաշատն օգտագործվող արտահայտություններից մեկը՝ քարոզչության ու հակաքարոզչության տարրերով։ ՀՀԿ ցուցակի 1-ին համար Վիգեն Սարգսյանն էլ օրերս այս արտահայտությունը որակեց ֆաշիստական։ Factor.am-ը ՀՀԿ նախընտրական կարգախոսի սիմվոլիկայի վերաբերյալ կարծիքներ ու գնահատականներ է ստացել ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանից, կուակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանից, այլ կուսակցությունների պատգամավորության թեկնածուներից ու ու քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից։

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը սև ու սպիտակի հարցին ի պատասխան ասաց՝ մենք չենք հասարակությունը բաժանել սև ու սպիտակի, մենք ընդամենը ցույց ենք տալիս, որ սևի վրա սպիտակ կա, սպիտակի վրա էլ սև։

Այնուամենայնիվ, ո՞րն է այս ձևավորման ու գույների խորհուրդը։ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանն, ի պատասխան բացատրեց․ «Խորհուրդը շատ պարզ է․ իշխանափոխությունից հետո մեզ պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն, ստեղծվել է սև ու սպիտակ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրականություն։ Մեզ սա պարտադրվել է և այդ իրականության մեջ ընդունում ենք մարտահրավերը և թելադրում մեր սեփական օրակարգը․ մեր մտահոգությունների, մեր երկրի առջև ծառացած խնդիրների օրակարգը»։

Դիտարկման հետ էլ, թե տպավորություն է, որ ՔՊ-ի թելադրանքով են գնում, կարող էին, օրինակ, այլ գույներ ընտրել, ՀՀԿ քարոզչության պատասխանատուն համամիտ չէ, ասում է, որ իշխող ուժի թելադրանքով չեն գնում, նրանց մարտահրավերն են ընդունում։ Սրանք, ըստ Աշոտյանի, սկզբունքորեն տարբեր բաներ են։ Կարգախոսի բովանդակությունն ու ձևավորումը արդեն վերագրվում է Աշոտյանին, բայց նա հերքեց՝ ասելով, որ որոշումը ՀՀԿ նախընտրական-կենտրոնական շտաբինն է։

Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածուներից երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ նույնքան երկիմաստորեն նկատեց ․«սև ու սպիտակը դասական, էսպես․․․ ռետրոսպեկտիվ համադրում է»։

«Քաղաքացիական պայմանագիր » կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանին ՀՀԿ նախընտրական կարգախոսը մի փոքր զավեշտալի է թվում։ «Մի քիչ ծիծաղելի է, երբ Հանրապետականը կոչով դիմում է ՀՀ քաղաքացիներին, այն էլ այդ կոչով։ Սա զավեշտի է նման, որովհետև իրականում իրենք հասարակության հոգսերին ծանո՞թ են, որ մտահոգության կոչով դիմում են հանրությանը։ Այսքանը, ավելացնելու բան չունեմ»,- ասաց Հրաչ Հակոբյանը։

«Լուսավոր Հայաստան » կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը որոշել է ձեռնպահ մնալ, քանի որ ասաց․«Առանց մեկնաբանությունների, միայն կասեմ, որ վաղը կտեսնեք շատ լավ կարգախոս»։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Զոյա Թադևոսյանն էլ, նախ, ասաց, թե այս կարգախոսն ի ցույց է դնում ՀՀԿ-ի առաջին տասնյակի քվազի-ինտելեկտուալ լինելը, ապա ավելացրեց․ «Հենց դրանով էլ բնութագրվում է իրենց թողած ժառանգությունը, որն այսօր բաժին է հասել նոր իշխանություններին և այդ՝ եթե մտահոգ ես․․․ ասեմ՝ ազգը մտահոգ է, ու մտահոգ է, թե ինչ հրաշքով երկիրը պետք է դուրս մղվի իրական զարգացման ճանապարհ։ Մտահոգ են, բայց այս մտահոգությունը հաստատ առիթ չի դառնա, որ ընտրություն կատարվի Հանրապետական կուսակցության ու մնացածի միջև»։

Քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ ասում է, որ կարգախոսը տեղավորվում է ընտրական պայքարը սև ու սպիտակի բաժանելու մարտավարության մեջ։ Իսկ, «եթե մտահոգ ես»-ը փորձագետի բացատրությամբ ոչ միայն նշանակում է, որ քեզ դուր չի գալիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, այլ այն շատ ավելի լայն շերտեր է ընդգրկում, քան սոսկ դժգոհներինը։ « Եթդ ասեն՝ դժգոհ ես, դժգոհ քիչ կարող է լինել, իսկ մտահոգ՝ շատ, որովհետև դժգոհները մտահոգների մաս են կազմում, մտահոգները՝ դժգոհների մաս չեն կազմում ու այդ կարգախոսով փորձում են լայնացնել ընտրողների թվաքանակը, որոնց ձայներին իրենք հավակնում են» ,- նկատեց Արմեն Բադալյանը։

Անի Սահակյան