Բողոքի նոտա ու սպառնալիք՝ ՌԴ-ից․ Մոսկվան չի՞ ճանաչի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները»․ այս հայտարարության հեղինակը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։ 

Նա քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը՝ նրան անվանելով Ռուսաստանի «բացարձակ թշնամի»։ Իսկ երեկ Մոսկվան Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին են կանչել ՌԴ ԱԳՆ։ Պատճառը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցն է Երևան։ 

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում։ Եվ այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պիտի որոշի, թե ինչ պիտի անի այնուհետ։ Այն պիտի ընդլայնի՞ պատերազմը, թե՞ պիտի անցում կատարի դիվանագիտության։ Եվ մենք պիտի մղենք նրան դեպի դիվանագիտություն։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով։ Վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Եվ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»,- գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել էր Զելենսկին։

Հայ դիվանագետին հղված գրության մեջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին որակվում է որպես «Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ», իսկ նրա ելույթը՝ «Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիք»։  

«Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական ​​չտալը համարում է ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի»,- նշվում է բողոքի նոտայում։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծում է՝ Պուտինին ոչ միայն այս ձևակերպումներն են վրդովեցրել, այլև գագաթնաժողովին ոչ թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրելը, այլ Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ, 2020-ի ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայային։

«Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է, ժողովրդավարական պետություն է, որտեղ կարող է գալ ցանկացած մեկը, Հայաստանի Հանրապետության օրենքները չխախտելու դեպքում՝ կարող է կատարել ցանկացած հայտարարություն: Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտության փաստերն այնքան շատ են և այնքան ակնհայտ, որ այդպես առանձնացնել որևէ մեկը և դրա վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ կազմել ուղղակի իմաստ չունի: Ռուսաստանն այսօր բոլոր ուղղություններով, հնարավոր բոլոր հնարավորություններով, բոլոր գործիքներով փորձում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին միջամտել»,- ասաց նա։

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Պուտինի կողմից վրդովմունքը ոչ թե զանգի ձևաչափով է եղել, այլ ավելի հանրային․ «Այլ հարց է դառնում, որ այդ ինչի՞ն ենք հասցրել, որ հեռախոսով այդ բողոքը հնարավոր չէր քննարկել, եթե մեզ պետք չէր, որ դա հանրայնացվեր։ Իսկ եթե դա պետք էր հանրայնացնել, ուրեմն պետք չի զարմանալ։ Այլ պետք է հասկանալ, որ ինչ-որ բան անցել են»։

Կլինե՞ն հետևանքներ․ Պողոսյանի կարծիքով՝ պետք է ավելի հետևողական լինել․ «Ինքնիշխան որոշումները նույն ձևի խելքով են ընդունվում, ոչ թե ի նադու մեկին կամ չգիտեմ ինչ այլ հարաբերությունների»։

Բողոքի նոտային զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են նաև, թե ԵՄ-ն, իբր, միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացներին՝ «պատճենելով Մոլդովայում նախկինում մշակված մեխանիզմներն ու տեխնոլոգիաները»։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համար նման հայտարարությունները սպասելի էին։

«Ես կանխատեսում եմ, որ Ռուսաստանում արդեն տեքստեր են կազմել, թե ինչեր են պատմելու, իբր, Հայաստանում անցկացված ընտրությունների մասին՝ խախտումներ, լցոնումներ, իշխանությունների կողմից բռնություններ և այլն: Այսօր դեռևս մայիսի սկիզբն է, մայիսի սկզբին արդեն իմ կանխատեսմամբ այդ տեքստերը գրված են»:

Չորս օրվա ընթացքում սա Հայաստանի ստացած երկրորդ բողոքի նոտան է։ Երեքշաբթի «ոչ բարեկամական քայլեր» որակելով՝ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն ԱԳՆ էր կանչել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։ Ալեքսանդր Լուկաշենկոյին վրդովեցրել էր Ալեն Սիմոնյանի ձևակերպումները։

«Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելառուսի պես»,- ասել էր նա։

Ինչպես այս բողոքի նոտային, այնպես էլ Ռուսատանի կողմից երեկ ուղարկված դժգոհությանը պաշտոնական Երևանը չի անդրադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան