Կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու Ձեր ջանքերը, մեղմ ասած, ժամանակավրեպ են. Արարատ Միրզոյանը՝ Արմեն Աշոտյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Այդպես էլ կապ չտեսա ներկայացված օրինագծի և Արմեն Աշոտյանի առաջարկի միջև:

Այսօր՝ նոյեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգի մասին Արմեն Աշոտյանի նախաձեռնությանը:

«Շատ, շատ փորձեցի հասկանալ, թե ինչ կապ ունի պարոն Աշոտյանի առաջարկը ներկայացված օրինագծի հետ և, անկեղծ ասած, այդպես էլ այդ կապը չտեսա:

Այս օրենքի նախագիծը երկու հասցեների, երկու ինստիտուտների հաշվառման մեջ փոխանակում անելու մասին է՝ Բաղրամյան 26-ի և Կորյունի վրա գտնվող շենքն էս կողմ տեղափոխելու, և այստեղ ի՞նչ կապ ունեն ուղղաթիռները, ինքնաթիռները և մնացած շարժական գույքը, մի քիչ հասկանալի չի»,- հավելեց նա:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի ասածի մեխն այն էր, որ փորձում է կառավարությանն ավելի հաշվետու դարձնել: «Եվ ինչ եմ ուզում անպայման հնչեցնել այս կապակցությամբ. պարո՛ն Աշոտյան, կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու Ձեր ջանքերը, մեղմ ասած, ժամանակավրեպ են»,- հայտարարեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում