Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հանդիպմանը․  կազմակերպություն, որը ստեղծվել է եվրոպական երկրների միջև ռազմավարական մերձեցումը, համագործակցությունը, երկխոսությունը և համակարգումը խթանելու համար։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ «Ապագայի կառուցում. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով հանդիպումը կնախագահեն Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կազմակերպվելով խորը աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում՝ հանդիպման հիմնական թեմաներն են ժողովրդավարական դիմադրողականության բարձրացումը, կապի ամրապնդումը և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդումը, ասվում է BBC-ի թուրքական ծառայության անդրադարձում։

Ընդգծվում է, որ Թուրքիան մասնակցել է առաջին գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Պրահայում (Չեխիա) 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Էրդողանը մասնակցել է նաև 2024-ի նոյեմբերի 7-ին Բուդապեշտում (Հունգարիա) և 2025-ի մայիսի 16-ին Տիրանայում (Ալբանիա) կայացած հանդիպումներին։ Եվ չնայած 2023 թվականին Իսպանիայում և Մոլդովայում, 2024 թվականին Միացյալ Թագավորությունում և 2025 թվականին Դանիայում կայացած հանդիպումներին հրավիրված լինելուն՝ նա դրանց  չի մասնակցել։

Թուրքիայից պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին՝ արդյո՞ք Էրդողանը կմասնակցի երևանյան հավաքին։

«Դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք Էրդողանը կմասնակցի։ Մասնակիցների ցուցակը դեռևս վերջնականապես չի որոշվել։ Նրա մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Եթե Էրդողանը չմասնակցի երևանյան գագաթնաժողովին, Թուրքիան ներկայացված չի լինի։ Կանոնների համաձայն՝ հանդիպմանը կարող են մասնակցել միայն պետությունների և կառավարությունների ղեկավարները։ Նախարարական կամ ավելի ցածր մակարդակով ներկայացուցչություն չի ընդունվում։

BBC-ն ընդծում է, որ այս հանդիպումն ուշագրավ է, քանի որ համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ քայլեր են ձեռնարկվում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ԵՄ-ն, որն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, կարծում է, որ «հայ-թուրքական կարգավորման գործընթացում այս կայուն ընթացքն արտացոլում է տարածաշրջանում արմատավորվող ավելի լայն դրական դինամիկան»։ ԵՄ-ի կարծիքով՝ այս դինամիկան կենսական նշանակություն ունի երկարատև խաղաղության և կայունության համար։

Հանդիպմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել 48 պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Սպասվում է, որ հավաքին կմասնակցեն ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները։

Թուրքիայից բացի՝ հանդիպմանը հրավիրվել են նաև Ալբանիան, Անդորրան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան, Իսլանդիան, Չեռնոգորիան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան և Ուկրաինան։

BBC-ն գրում է, որ այս հանդիպման ամենանշանակալի կողմն առաջին անգամ եվրոպական մայրցամաքից դուրս գտնվող երկրի առաջնորդին հրավիրելն է։ Մասնակիցների թվում կլինի Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որը վերջերս ուշադրություն է գրավել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և միջազգային կարգի վերաբերյալ իր հայտարարություններով։

«Եվրոպան և Կանադան պարզապես համախոհ գործընկերներ չեն. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»,- նշել է Կոշտան՝ մեկնաբանելու Քարնիին հրավիրելու հանգամանքը։

Ռուսաստանը և Բելառուսը բացառված են՝ ակնհայտ հանգամանքների պատճառով։

BBC-ն հիշեցնում է, որ Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Այն ոչ ֆորմալ հարթակ է, որը թույլ է տալիս լայն աշխարհագրական տարածքի առաջնորդներին փոխանակել տեսակետներ տարբեր հարցերի շուրջ՝ նպաստելով շփումների շղթային։

Հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ։ Հանդիպման համար, որը կազմակերպվում է ռոտացիոն համակարգով, մեկ անգամ ընտրվում է ԵՄ անդամ երկիր, իսկ մեկ անգամ՝ ոչ անդամ երկիր։

Երևանից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իռլանդիայում 2026 թվականի նոյեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի