«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Այս ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում, բերելու է նոր ֆուտբոլային մշակույթ, մեր երեխաների համար ստեղծելու է նոր ճանապարհ դեպի եվրոպական ակումբներ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը։ Նա հայտարարել է իտալական աշխարհահռչակ ակումբի հայաստանյան ակադեմիայի նախագրանցման մեկնարկը և ուշագրավ մանրամասներ ներկայացրել մասշտաբային նախագծի մասին։

««Յուվենտուսի» հայաստանյան նախագիծը սկսել ենք տարիներ առաջ։ Շատ երկար ու դժվարին բանակցություններից հետո մեզ հաջողվեց համաձայնության գալ իտալական գրանդ ակումբի հետ հայկական ֆուտբոլ մուտք գործելու հարցում։ Դրանից հետո ստացանք լիցենզիա Հայաստանում ակադեմիա բացելու համար։ Այս ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում, բերելու է նոր ֆուտբոլային մշակույթ, մեր երեխաների համար ստեղծելու է նոր ճանապարհ դեպի եվրոպական ակումբներ։ Սա երազանք է, որ անհնարին էր թվում տարիներ առաջ, իսկ այսօր իրականություն է։

Սեպտեմբերից Նոր Հաճն քաղաքում կմեկնարկեն մեր երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները, իսկ այս տարվա օգոստոսին տեղի կունենա երևանյան երկու մարզաբազաների և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը։

Ակադեմիան նախատեսված է լինելու 1500 սաների համար, ինչը նշանակում է, որ մենք այս նախագծով ավելացնում ենք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների թիվը, իսկ ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվը կավելանա շուրջ 15 տոկոսով։

Ծիծեռնակաբերդի խճուղիում կառուցվող մարզադաշտը լինելու է առաջինը, որն ունենալու է լուսային շոուի համակարգ, հագեցած է լինելու RGBW ֆասադային լուսավորության համակարգով, որից կա նաև Թուրինի «Ալյանս Արենա» մարզադաշտում։

Մարզադաշտի և ակադեմիայի շինարարական աշխատանքներն իրականացվել են ռեկորդային արագությամբ և կանաչ շենքերի ստանդարտներին համապատասխան։ Ակադեմիայի նախագծման և շինարարական ամբողջ ընթացքը հսկվել է մեր իտալացի գործընկերների կողմից։

Օգոստոսին կլրանա երկու տարին, երբ կառավարությունը հավանություն տվեց մեր ներդրումային ծրագրին, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու ֆուտբոլի ֆեդերացիային՝ մեր ծրագրին հավատալու ու առաջին օրվանից աջակցելու համար։ Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ շատ սեղմ ժամկետներում իրականացնել շինարարական աշխատանքները»,- նշել է Ալֆրեդ Սադոյանը։

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան բացվելու է այս տարվա օգոստոսին, Երևանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Մեկնարկային տարում ընդունելությունը նախատեսված է լինելու 5-12 տարեկան երեխաների համար (առավելագույնը՝ 1000, հաջորդող տարիներին մինչև 100 նոր երեխա)։ Ամսական ուսման վարձը կազմելու է 164 000 դրամ։ 5-10 տարեկանների համար լինելու են միայն վճարովի խմբեր։ 11-12 տարեկան երեխաների համար տեղերը սահմանափակ են, լինելու են վճարովի ու անվճար խմբեր (սելեկցիայի հիման վրա)։ Ակադեմիայում կարող է մարզվել շուրջ 1500 երեխա։ 100 երեխա ունենալու է անվճար մարզվելու հնարավորություն, նրանցից 40-ը լինելու են մարզերից։