Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ հիացած է Երևանում իր տեսած պայմաններից։

«Շուրջ մեկ տարի առաջ «Յուվենտուսն» ինձ ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք նախագիծը, որը շատ հետաքրքիր էր ինձ համար։ Առաջին անգամ ժամանելով Հայաստան՝ այցելեցի մարզաբազաների շինհրապարակներ և տեսա, որ այս ամենն իսկապես գերազանցում է իմ սպասելիքները։ Կարող եմ հավաստիացնել, որ Իտալիայում քիչ են այն ակումբները, որոնք ունեն այսպիսի պայմաններ։ «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների նախագիծն առաջին հերթին նպատակ ունի ձևավորել ուժեղ մարդու, իսկ հետո արդեն՝ ուժեղ ֆուտբոլիստի։ Եթե ուզում ենք ապագայում ունենալ ուժեղ ֆուտբոլիստներ, սկզբում մենք պետք է ունենանք ուժեղ անհատականություններ։ Ցանկանում ենք, որ մեր ակադեմիայի սաներն աճեն «Յուվենտուսի» փիլիսոփայությամբ։ Մեր մեթոդաբանությունը հիմնված է գիտականորեն ապացուցված մի քանի սկզբունքի վրա։

Ակադեմիայի ծրագիրը ներառում է նաև հայ մարզիչների ընտրություն, որը ես կկատարեմ մինչև հուլիսը ներառյալ։ Կարևոր գործոն է, որ յուրքանչյուր թիմ ունենա Եվրոպայից ժամանած բարձրակարգ ու որակավորված մարզիչ։ Թիմերից յուրաքանչյուրի մարզչական շտաբը կազմված է լինելու մեկական եվրոպացի ու տեղացի մարզիչից։ Ակադեմիան ունենալու է նաև մեկական դարպասապահների ու ֆիզպատրաստության որակավորված մարզիչ։ Ակադեմիան կունենա նաև հոգեբան, որն ամենօրյա ռեժիմով կաշխատի մեր երեխաների հետ»,- ասել է իտալացի մասնագետը։

Ապրիլի 29-ին հայտարարվել էր իտալական աշխարհահռչակ ակումբի հայաստանյան ակադեմիայի նախագրանցման մեկնարկը։ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան բացվելու է այս տարվա օգոստոսին, Երևանում ունենալու է երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Մեկնարկային տարում ընդունելությունը նախատեսված է լինելու 5-12 տարեկան երեխաների համար (առավելագույնը՝ 1000, հաջորդող տարիներին մինչև 100 նոր երեխա)։ Ամսական ուսման վարձը կազմելու է 164 000 դրամ։ 5-10 տարեկանների համար լինելու են միայն վճարովի խմբեր։ 11-12 տարեկան երեխաների համար տեղերը սահմանափակ են, լինելու են վճարովի ու անվճար խմբեր (սելեկցիայի հիման վրա)։ Ակադեմիայում կարող է մարզվել շուրջ 1500 երեխա։ 100 երեխա ունենալու է անվճար մարզվելու հնարավորություն, նրանցից 40-ը լինելու են մարզերից։