Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է նախընտրական ծրագիրը, որը ներառում է տասը հիմնական առաջարկ։

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը հիմա Ծառուկյանի թիմում է և ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի 4-րդ համարը, նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հասարակությունը պետք է գնահատի, թե որ ուժի գաղափարներն են առավել արժանահավատ և իրատեսական՝ երկիրը ներկայիս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի զարգանալու բոլոր նախադրյալները: Եվ մեր խնդիրը ոչ թե փոքր երկիր լինելն է, ոչ թե սակավաթիվ բնակչություն ունենալն է, այլ կառավարման և կառավարելիության խնդիրն է: Եվ եթե մեր երկիրը ճիշտ կազմակերպվի, ունենա միասնություն և արդյունավետ պետական համակարգ, ապա մեր տաղանդաշատ, ստեղծարար և կրթված ժողովրդի հետ միասին մենք շատ կարճ ժամանակում կապահովենք մեր երկրի վերելքը:

Այս ամենը հնարավոր է, բայց կա մի առանցքային գործոն՝ անվտանգությունը: Եվ առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում, ո՛չ ներդրումներ: Հետևաբար, արտաքին և անվտանգային քաղաքականությունն այն ողնաշարն է, որը ապահովում է մեր երկրի կենսունակությունը և զարգացումը, և այդ բաժինը ես իմ գործընկերների հետ ներկայացրել եմ, ամբողջացրել եմ և շուտով կներկայացնենք ձեր ուշադրությանը»,- ասաց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։