Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը

Լուրեր

17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի նոր առաջարկն «ավելի լավն է, քան կարծում էինք, որ նրանք կներկայացնեն», բայց ընդգծել է՝ ապագա գործարքը պետք է արգելափակի Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, գրում է CNN-ը։

Իրանի նոր առաջարկը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում, բայց հետաձգում է միջուկային հարցի քննարկումները՝ ըստ թեմային ծանոթ աղբյուրների։

Fox News-ին տված հարցազրույցում Ռուբիոն հրաժարվել է ենթադրություններ անել այն մասին՝ արդյո՞ք սա ընդունելի կլինի նախագահ Դոնալդ Թրամփի համար կամ ի՞նչ կլինի, եթե համաձայնագիր չկնքվի՝ թողնելով դա նախագահին։

«Բավական է ասել, որ միջուկային հարցն է պատճառը, որ մենք այս ամենի մեջ ենք»,- ասել է նա։

Պետքարտուղարության կողմից հրապարակված արձանագրության համաձայն՝ Իրանի միջուկային ծրագիրը «մնում է հիմնական խնդիրը»։ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը պնդել է, որ Թեհրանը «լուրջ է մտածում այն ​​մասին, թե ինչպես կարող են իրենց համար ավելի շատ ժամանակ գնել»։

«Նրանք շատ փորձառու բանակցողներ են, և մենք պետք է ապահովենք, որ կնքված ցանկացած գործարք, ցանկացած համաձայնագիր լինի այնպիսին, որը վերջնականապես կխանգարի նրանց ցանկացած պահի միջուկային զենքի ուղղությամբ վազել»,- ասել է նա։

Ռուբիոն նշել է՝ «դեռևս հարցեր կան այն մասին՝ արդյո՞ք առաջարկը ներկայացնող անձը լիազորություն ուներ ներկայացնելու այն, և ինչ է դա նշանակում»։

«Այստեղ խոչընդոտներից մեկն այն է, որ մեր բանակցողները բանակցում են ոչ միայն իրանցիների հետ։ Այդ իրանցիները ստիպված են բանակցել այլ իրանցիների հետ՝ պարզելու համար, թե ինչի հետ կարող են համաձայնվել, ինչ կարող են առաջարկել, ինչ են պատրաստ անել, նույնիսկ ում հետ են պատրաստ հանդիպել»,- հայտարարել է Ռուբիոն։

Նա ասել է, թե ԱՄՆ-ն ունի նշաններ, որ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է, բայց կասկածի տակ է դրել՝ արդյո՞ք նա ունի «լիազորություններ՝ իրականում որպես գերագույն առաջնորդ գործելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի