Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է երկամսյա պատերազմը լուծելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից, այս մասին Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։ Իրանի վերջին առաջարկի համաձայն՝ մի կողմ պետք է դրվի Թեհրանի միջուկային ծրագրի քննարկումը մինչև պատերազմի ավարտը և Պարսից ծոցից նավագնացության շուրջ վեճերի լուծումը, գրում է France 24-ը։

Նշվում է, թե քիչ հավանական է, որ դա կբավարարի ԱՄՆ-ին։ Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է լուծվեն սկզբից, այդ պատճառով նա դժգոհ է Իրանի առաջարկից։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտոնյան, որը տեղեկացված է նախագահի և նրա խորհրդականների միջև երկուշաբթի օրը կայացած հանդիպման մասին և խոսել է  անանունության պայմանով։

2015 թվականին Իրանի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջև կնքված նախորդ համաձայնագիրը կտրուկ կրճատել էր Իրանի միջուկային ծրագիրը, որը, ինչպես նա վաղուց պնդում էր, ուղղված է խաղաղ, քաղաքացիական նպատակների։ Սակայն այդ համաձայնագիրը խզվեց, երբ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ դրանից պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։

Ապրիլի 27-ին Թրամփը քննարկել է Իրանի առաջարկն իր օգնականների հետ։ Ըստ WSJ-ի՝ ԱՄՆ նախագահն այն ուղղակիորեն չի մերժել, սակայն կասկածներ է հայտնել Իրանի բարի կամքի կամ պատրաստակամության վերաբերյալ՝ կատարելու հիմնական պահանջը՝ ուրանի հարստացումը դադարեցնելը։ WSJ-ի աղբյուրները հավելում են, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, կշարունակի բանակցությունները Իրանի հետ։ Նրանք ասում են, որ Սպիտակ տունը, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին կներկայացնի իր պատասխանը և հակաառաջարկները։

Axios-ը հաղորդել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել հրադադարի նոր առաջարկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի