Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները

Լուրեր

24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Բոլորը

Բաքվից արձագանքել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դատապարտող հայտարարությանը Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածածին մայր տաճարի, ինչպես նաև խաչքարերի ու այլ կոթողների ավերման մասին։

«Ապրիլի 23-ի Էջմիածնի եկեղեցու հայտարարությունը Խանքենդիում (Ստեփանակերտ) երկու անօրինական շենքերի քանդման վերաբերյալ թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։ Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ընթացքում Խանքենդիում անօրինական կառուցված երկու շենքերի քանդումը ոչ մի կերպ չի կարող խեղաթյուրվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում: Այսպիսով, 2023 թվականին իր տարածքների նկատմամբ պետական ​​ինքնիշխանությունը լիովին վերականգնելուց հետո, այս ընթացքում այն ​​պահպանել է օկուպացիայի խորհրդանիշ հանդիսացող այս անօրինական շենքերը իրենց առկա վիճակում»,- ասվում է Կովկասի մահմեդականների վարչության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, «վերջին ամիսներին նախկին ներքին տեղահանված անձինք բազմիցս դիմել են պետական ​​մարմիններին և տեղական դատարաններին՝ օկուպացիայից առաջ այդ տարածքներում գոյություն չունեցող բոլոր կառույցները քանդելու համար»։ Ըստ հայտարարության՝ «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքում օկուպացված ուժի կողմից առանց համաձայնության կառուցված կառույցները համարվում են անօրինական՝ անկախ դրանց նպատակից, և, որպես կանոն, պետք է քանդվեին օկուպացնող երկրի հաշվին»։ Ըստ Բաքվի՝ «ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմք կա այդ բոլոր կառույցների քանդման համար»։

Փաստացի, Բաքուն ընդունում է, որ քանդել է Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն ու փորձում է կեղծ արդարացումներ և պատրվակներ փնտրել։

«Ադրբեջանն իր սեփական միջոցներով վերականգնում է օկուպացիայի ընթացքում ոչնչացված և պղծված կրոնական և մշակութային հուշարձանները: Դրանց թվում է Շուշայում (հայկական) Ղազանչի եկեղեցու վերջերս վերականգնումը, ինչպես նաև Բաքվում Հայկական եկեղեցու պետական ​​պաշտպանությունը հակամարտության ամբողջ ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու մասին է, որը Բաքուն հայկական չէր համարում, և ուշագրավ է, որ այն հիմա հայկական է ներկայացվում։

«Էջմիածնի կողմից Ադրբեջանում դարեր շարունակ գոյություն ունեցող այս իրականությունը խեղաթյուրելու փորձերը նման զգայուն ժամանակահատվածում միայն խաթարում են տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը։ Անցյալից մնացած քաղաքական սադրանքների դիմելու պրակտիկան և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կանխելու նման փորձերին պետք է մեկընդմիշտ վերջ դրվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ արբանյակային պատկերները փաստել էին, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի