Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի

Լուրեր

26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել դեկտեմբերի կեսերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից հրավեր է ստացել՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին․ «Կա հրավեր ամենաբարձր մակարդակով մասնակցության համար»։

Հինգշաբթի The Washington Post-ը, հղում անելով Պետքարտուղարության հայտարարությանը, հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանի մասնակցությանը գագաթնաժողովին, չնայած Պուտինին պաշտոնական հրավեր դեռևս չի ուղարկվել։

«Ես չգիտեմ՝ նա կգա՞, թե՞ ոչ։ Անկեղծ ասած՝ կասկածում եմ, որ կգա։ Եթե գար, օգտակար կլիներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ, նա կրկին քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային՝ Ռուսաստանին G8-ից բացառելու որոշման համար (Ղրիմի բռնակցմանն ի պատասխան)։

«Նախագահ Պուտինը շատ վիրավորված էր դրանից, և արդարացի է»,- հայտարարել է  Թրամփը։

Այս տարի Միացյալ Նահանգները նախագահում է G20-ում: Մայամիի գագաթնաժողովի պաշտոնական կայքում Ռուսաստանը նշված է մասնակցության համար նախատեսված երկրների շարքում: Հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 14-15-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի