ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Ռուսաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում՝ Մայամիում, գրում է The Insider-ը։

«Կա հրավեր՝ մասնակցելու ամենաբարձր մակարդակով, բայց տեսնենք՝ ժամկետի մոտենալու հետ։ Աստված գիտի՝ մինչ այդ ինչ կլինի»,- ասել է Պանկինը։

Ավելի վաղ G20-ի Ռուսաստանի ղեկավարի վստահված անձ Սվետլանա Լուկաշը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությանը միջոցառմանը և G20-ի բոլոր առաջնորդների մասնակցության հույս ունի։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը հետաքրքրված է G20-ի հետ աշխատանքը շարունակելու հարցում։

Պուտինը վերջին անգամ Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցել է 2019 թվականին Ճապոնիայում: 2022, 2023 և 2024 թվականներին Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 2025 թվականին Ռուսաստանը ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։

2023 թվականին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Նա կասկածվում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան անօրինական կերպով արտաքսելու մեջ, ինչը որակվում է որպես պատերազմական հանցագործություն։ Սա խոչընդոտում է Պուտինի միջազգային ճանապարհորդություններին. նա կարող է ձերբակալվել Հռոմի կանոնադրության կողմ հանդիսացող երկրներում։ Միացյալ Նահանգները ՄՔԴ-ի կողմ չէ։ 2025 թվականին Պուտինը արդեն այցելել էր Միացյալ Նահանգներ, մասնավորապես՝ Ալյասկայի գագաթնաժողովին մասնակցելու համար, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար։

G20-ը տնտեսական համագործակցության միջազգային ֆորում է։ Անդամներն են՝ Ռուսաստան, Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Ճապոնիա, ինչպես նաև ԵՄ և Աֆրիկյան Միություն։ Ռուսաստանը չի հեռացվել G20-ից Ուկրաինա ներխուժելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի