Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ կինը շիշ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ դեպքը մեկուկես տարի առաջ է տեղի ունեցել, սակայն նմանատիպ մեկ այլ դեպք ուշագրավ զուգադիպությամբ երեկ ևս պատահել է։ 

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանի խոսքով՝ տրոլեյբուսի վարորդը հորդորել է վալիդատորով վճարել, սակայն ուղևորը շիշ է նետել նրա ուղղությամբ։ 

Շուրջ 10 օր առաջ էլ 3 երիտասարդ ավտոբուսի վարորդին ծեծել ու հայհոյել էին, իսկ օրեր առաջ ուղևորը թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին էր դանակահարել։ Երկու դեպքում էլ ուղևորները ձերբակալվել են, իսկ դանակահարած ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։ «Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնեցին, որ բռնության ենթարկված վարորդներն արդեն աշխատանքի են վերադարձել։ 

Ինչո՞ւ են վարորդ-ուղևոր կոնֆլիկտները հաճախակի դարձել։ Վերոնշյալ դեպքերից առնվազն մեկում լարվածությունը ծագել է վճարման հետ կապված տարաձայնությունից։ Երեք շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների առաջ ուղեվարձերի հավաքագրումներին մասնակցելու պահանջ դրեց։ Քաղաքապետի համար անընդունելի էր այն, որ վարորդները չվճարողներին ոչինչ չեն ասում։ 

Արդյո՞ք քաղաքապետարանն ունի լիազորություն պարտադրել վարորդներին ուղեվարձերը պահանջել։ Դեռ նախորդ տարի Factor TV-ի ձեռքի տակ հայտնվել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների աշխատանքային պայմանագրի օրինակը։ Ըստ պայմանագրի՝  վարորդը պարտավոր է, անհրաժեշտության դեպքում, ուղևորներին զգուշացնել ուղեվարձը վճարել, սակայն այսօր վարորդները հաճախ պարտադրում են վճարել և հրաժարվում են վարել մեքենան, քանի դեռ չեն վճարել։ 

Վարորդների վրա լրացուցիչ պարտականություն չի դրվել, պայմանագրերով նախատեսված գործառույթներն են իրականացնում՝ ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Երևանի քաղաքապետարանը երկու շաբաթ առաջ մրցույթ է հայտարարել՝ հանրային տրանսպորտում հսկիչների թիվն ավելացնելու համար։  Քաղաքապետարանից հայտնեցին, որ հսկիչների համալրումն ընթացքի մեջ է՝ առանց հստակ թիվ տրամադրելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան