Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Շիրակի մարզպետն ու Սամվել Նիկոյանի «մերժված» սանիկը՝ Մարալիկի քաղաքապետը

Լուրեր

17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
Բոլորը

Շիրակի մարզում նախընտրական հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Նախ՝ մարզպետարանի պաշտոնյաներն արձակուրդ են վերցրել և սկսել պատրաստվել նախընտրական քարոզարշավին:

Factor.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ լարված են հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային թեկնածուների հարաբերությունները: Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է պոտենցիալ պատգամավոր: Մասնավորապես՝ լուրջ մրցակցություն է գնում մարզպետ Կարեն Սարուխանյանի և նրա տեղակալ Սոֆիա Հովսեփյանի միջև: Յուրաքանչյուրը փորձում է իր թիմը ձևավորել: Մարզպետարանում այդ առթիվ թեժ քննարկվումներ են ծավալվում:

Իր տեղակալի հետ թեժ մրցակցության վերաբերյալ մեր տեղեկություններին անդրադառնալով՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես՝ որպես մարզի պատասխանատու, ուղղվածությունը տանելու եմ նրան, որ թիմային պայքար լինի: Ներքին մրցակցություն կլինի, բայց հնարավորինս քիչ կլինի, որպեսզի ներքին անախորժություններ կամ խնդիրներ չառաջանան: Ես կողմնակից չէի այս ռեյտինգային համակարգին: Չկա ոչ մի լարվածություն, այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Բոլորն էլ լծված են գործին, ովքեր որ հիմա թեկնածուներ են, բնական է, որ պետք է գնան առաջ, բայց դա չի նշանակում, որ լարվածություն կա»:

Factor.am-ին հայտնի դարձավ նաև, որ Շիրակի մարզպետը պայմանավորվածություն է ձեք բերել աղմուկի կենտրոնում հայտնված Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ:

Հիշեցնենք, որ մարալիկցիները տևական ժամանակ քաղաքապետին «մերժում» էին և պահանջում հրաժարական տալ: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարզպետն ու քաղաքապետը պայմանավորվել են, որ եթե Գևորգյանն ընտրությունների ժամանակ «աշխատի» Սարուխանյանի համար, ապա մարզպետը կաջակցի, որ Գևորգյանը հրաժարական չտա:

Ի դեպ, Արտակ Գևորգյանը ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի սանիկն է:

Շիրակի մարզպետն, անդրադառնալով այս տեղեկություններին, մեկնաբանեց. «Որևէ նման պայմանավորվածություն չկա ոչ մի համայնքապետի հետ: Դա բացառվում է: Ես ընդամենը իմ խոսքն եմ փոխանցել հրաժարականը պահանջողներին, որ մի քիչ համբերեն, որովհետև Վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարում»:

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ իր հերթին հերքեց պայմանավորվածության մասին տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ զբաղված է իր աշխատանքային պարտականություններով:

Ամեն դեպքում նկատենք, որ մարզպետ Կարեն Սարուխանյանին սատարելու առնվազն մեկ պատճառ Գևորգյանն ունի: Բանն այն է, որ Մարալիկի քաղաքապետ Գևորգյանի և Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի հարաբերությունները լարված են: Արտակ Գևորգյանն անգամ նեղ շրջանակներում հայտարարել է, որ իր դեմ ցույցերը կազմակերպում է Սոֆիա Հովսեփյանը: Այս տեղեկությունը, սակայն, Արտակ Գևորգյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա հեռախոսազրույցի ընթացքում դարձավ անհասանելի, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին: