Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Այս տարվա 2026 թ.-ի մեր ուղերձը՝ հավատք, հայրենիք, ինքնիշխանություն: Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչ, նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը։

«Բևեռը սրանից տասնամյակներ առաջ դիրքավորվել է ազգային դաշտում, ազգային ուժ է, ժողովրդավար: Եվ, իմ կարծիքով, իր ասելիքը ունի 2026 թվականի ընտրություններին։ Բևեռի արած վերլուծությունները, կանխատեսումները ճիշտ են դուրս եկել։ Արցախի կորստի մասին խոսվում էր դեռևս 2015 թվականից։

Ես ուզում եմ մի ուղղում անել, Բևեռի առաջին համարը կամ վարչապետի թեկնածուն բովանդակային տեսանկյունից հանդիսանում է Վարուժան Ավետիսյանը։ Սակայն, քանի որ այս ավտորիտար իշխանությունները Վարուժան Ավետիսյանին իր իրավունքները իրացնելու համար բանտարկել են, և Վարուժան Ավետիսյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման մյուս տղաները, որոնք գտնվում են բանտում, հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ, որովհետև սեփական իրավունքները իրացնելու պատրվակով մարդը չպետք է հայտնվի անազատության մեջ»,- նշեց Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։