Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Լուրեր

27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել արդյունաբերական ձեռնարկության վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը, գրում է Current time-ը։

Նա չի նշել, թե որ օբյեկտն է հարձակման ենթարկվել։ Նախկինում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մի քանի անգամ հարձակվել էին Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա։

Պայթյուններ են գրանցվել նաև Նիժնի Նովգորոդի մոտ գտնվող Կստովո շրջանում, որտեղ նավթավերամշակման գործարան կա․ այն նույնպես նախկինում բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:

Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ անօդաչուները հարձակվել են նաև բռնակցված Ղրիմի վրա։

«Крымский ветер» և «Exilenova+» Telegram ալիքները հայտնել են Թեոդոսիայի նավթաբազային հարվածների մասին։

Ռուսաստանի հարավում գտնվող Տուապսե քաղաքում անօդաչուների հարձակումներից հետո «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանը և ծովային տերմինալը շարունակում են այրվել: Արբանյակային լուսանկարներում երևում է, որ հրդեհից առաջացած ծուխը տարածվում է ավելի քան 300 կիլոմետր: Տեղի բնակիչները հայտնել են, որ նավթի կաթիլների անձրև է տեղում քաղաքի վրա:

Մեկ օր առաջ Սիզրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից փլուզվել էր բազմահարկ բնակելի շենքի մի հատված։ Փլատակների տակ հայտնաբերվել են երկու մարմիններ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ևս 12 մարդ։ Վնասված շենքը գտնվում է Սիզրանի նավթավերամշակման գործարանից մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի