ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

ՌԴ Սամարայի մարզի Սիզրան քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքն ապրիլի լույս 22-ի գիշերը հարվածել է չորս հարկանի բնակելի շենքի, հայտնել է Սամարայի մարզի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Շենքի մուտքերից մեկն ավերվել է, գրում է Meduza-ն։

11 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Astra-ն, որը տեղորոշել է դեպքի վայրից կադրերը, հաղորդում է, որ վնասվել է Աստրախանյան փողոցի 8 հասցեում գտնվող տունը։ «Ռոսնեֆտ»-ի Սիզրանի նավթավերամշակման գործարանը, որը նախկինում բազմիցս ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, գտնվում է հենց այս փողոցում։

Ըստ ուկրաինական Exilenova+ ալիքի՝ Սիզրանում անօդաչու թռչող սարքերի հարվածներից տուժել է նաև մեկ այլ բնակելի շենք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի լույս 22-ի գիշերը ոչնչացվել է ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի