Գազի կորուստների թիվը սարսափելի բարձր է, 4 տոկոսից ավելի կորուստը լինում է 90 միլիոն խմ գազ․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ամփոփել է հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքը և եկել այն եզրակացության, որ այդ մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի աշխատանքը բավականին արդյունավետ է եղել։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը կշարունակվի, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան ուսումնասիրելու։

«Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի»,–նշել է Մելքումյանը։

Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ  գազաբաշխման համակարգում այդ կորուստների ծավալը կազմում է ընդամենը 2 տոկոս, իսկ մայրուղային համակարգում կազմում է սակագնի մեջ 4.6, փաստացի՝ 4.3 տոկոս։

«Սա սարսափելի բարձր թիվ է։ 4 տոկոսից ավելի կորուստը լինում է մոտավորապես 90 միլիոն խմ գազ»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Մելքումյանն առանձնացրեց նաև  գազի և էլեկտրաէներգիայի մասով միջին սակագները և նշեց․

«Գազը սահմանին ստանում ենք 150 դոլար, իսկ սպառողին այն հասնում է 2 անգամ թանկ։ Բացի այդ, մենք ունենք սոցիալական խմբեր, որոնց համար 139 դրամի փոխարեն սակագինը սահմանվել է 80 դրամ, ջերմոցների համար սակագինը 100 դրամ է։ Այսինքն՝ սակագները տարբեր խմբերի համար դիվերսիֆիկացված են»,–պարզաբանեց Մելքումյանը։

Մելքումյանն առանձնացրեց ևս  մեկ խնդիր և շեշտեց, որ գազի փոխանցման և բաշխման համակարգերը պետք է բաժանվեն, քանի որ  գազի բաշխումը պետք է իրականացվի մրցույթի միջոցով` ընտրված մեկ այլ, ավելի ցածր եկամուտով օպերատորի կողմից:

«Ամբողջ աշխարհը գնում է ազատականացման ճանապարհով: Փոխանցման և բաշխման բաժանումը համաշխարհային ճանաչում ունեցող գործիքներից է», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։