Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5։2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յանիս Գուենդեզ Նիֆրիին։ Երեկոյան մրցահերթում Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինի հետ։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարը սկսել էր ապրիլի 21-ին ու մեկնարկային գոտեմարտում 2 րոպեում 9։0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Անդրեաս Վետշին, իսկ քառորդ եզրափակիչում 0։5 հաշվով պարտվել էր թուրք Մուրատ Ֆիրատին, որը դուրս է եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։

Հայկ Խլոյանը (97 կգ) նույնպես հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտվել է սփոփիչ գոտեմարտում ու ավարտել ելույթը։

Ապրիլի 22-ին Սուրեն Աղաջանյանը (60 կգ) Եվրոպայի չեմպիոնի կոչման համար մրցելու է Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովի հետ, իսկ Գասպար Տերտերյանը (72 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկի հետ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի ԵԱ-ում։ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) չորրորդ բրոնզե մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում։