Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման այցով եղել են  Պտղնիի տաճարում, Քարաշամբի ամրոցում, եկեղեցում ու դամբարանադաշտում, ինչպես նաև Բջնիի ամրոցում։ Այցերի ընթացքում քննարկվել են հուշարձանների ամրակայման, վերականգնման, պահպանության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման հարցեր։

«ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ Պտղնիի տաճար, Քարաշամբի ամրոց, եկեղեցի և դամբարանադաշտ, Բջնիի ամրոց:

Պտղնիի տաճարում ԿԳՄՍ նախարարության պատվերով շարունակվում են ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Շինարարի, հեղինակային և տեխնիկական հսկողության մասնագետների հետ տեղում քննարկվել են իրականացվող աշխատանքները, նախագծային լուծումների վերաբերյալ ներկայացվել մասնագիտական դիտարկումներ։

Քարաշամբում դամբարանադաշտի հնագիտական պեղումների երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Պավել Ավետիսյանի հետ քննարկվել են դամբարանադաշտի պահպանությանը վերաբերող հարցեր: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը տեղադրվել է տեղեկատվական վահանակ:

Քարաշամբի եկեղեցում համայնքի բնակիչների հետ քննարկվել է եկեղեցու ամրակայման և վերականգնման հարցը՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Շեշտվել են հուշարձանների մաքրության հարցը և համայնքի հետ մշտական կապի կարևորությունը:

Բջնիի ամրոցում քննարկվել են նորակառույց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին և ամրոցում նոր հայտնաբերված գաղտնուղուն վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։