ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
Գազի գինը կթանկանա 69%-ով․ ԵՏՄ-ն զեկույց է ներկայացրել ՀՀ անդամակցության դադարեցման հետևանքների մասին
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) վստահ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Նիհատ Մամեդլիի հետ ու երկրորդ մրցափուլում հաղթեց տուշեով։ Գոտեմարտի դադարեցման պահին Աղաջանյանը հաղթում էր 8։1 հաշվով։

Ապրիլի 22-ին կայանալիք եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովը։

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տուշեով հաղթել էր իտալացի Թոմասո Բոսիին, իսկ քառորդ եզրափակիչում 1 րոպեում 8։0 հաշվով ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Սուներ Կոնունովից։

Քիչ անց եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև Գասպար Տերտերյանը (72 կգ), որը կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմի հետ։

Ապրիլի 21-ին Հայաստանի երեք ներկայացուցիչ գոտեմարտելու է մեդալի համար։ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակիչում մրցելու է վրացի Ռամազ Զոիձեի հետ, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63 կգ) կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ։