Տուապսեում նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո ծովում նավթային հետք է առաջացել

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Տուապսեի ծովային տերմինալի վրա ապրիլի լույս 16-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո ծովում առաջացել է 10,000 քառակուսի մետր նավթային հետք։ Այս մասին հաղորդում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը Telegram-ում, գրում է BBC ռուսական ծառայությունը:

Արտահոսքը հայտնաբերվել է արբանյակային պատկերների միջոցով կիրակի՝ ապրիլի 19-ին: Նշվում է, որ այն գտնվում է Տուապսե նավահանգստից մեկուկես մղոն հեռավորության վրա: Ներկայում աշխատանքներ են տարվում այն տեղայնացնելու համար։ Ավելին, նավթամթերքը թափվել է Տուապսե գետը:

Ապրիլի 16-ի գիշերը Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 19-ին։ Լույս երկուշաբթի գիշերը Տուապսեի ծովային նավահանգիստը կրկին հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով ևս  հրդեհ է բռնկվել:

Ուկրաինական ուժերը հարվածել են Տուապսեի նավթավերամշակման գործարանին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։

«Գրանցվել է հարված պահուստարանների կայանին, որին հաջորդել է օբյեկտում հրդեհ»,- պարզաբանել է Գլխավոր շտաբը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի