Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը

Լուրեր

25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25.08.2026 | 13:28
Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար
25.08.2026 | 13:27
Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանին, Գագիկ Բեգլարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սամվել Մայրապետյանին և ևս 5 անձի
25.08.2026 | 13:19
Նեոֆաշիզմը այս դահլիճում տեղ չունի․ Խանդանյանը՝ Լիլիթ Գալստյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:19
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 13:15
Միշել Տեր-Զաքարյանը հեռացվել է «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնից
25.08.2026 | 13:08
Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու հետ, այդ հարցը գուցե Ձե՞զ տաք․ Գալստյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց գովազդային արշավն ակտիվորեն ծավալվում է սոցիալական հարթակներում։ Meta ընկերությունը հնարավորություն է տալիս գովազդային գրադարանի (Meta Ad Library) միջոցով տեղեկանալ քաղաքական և հասարակական թեմաներով վճարովի գովազդների մասին։ Քաղաքական ուժերի «թոփ եռյակը» Meta-ի սոցիալական հարթակներում անցած 3 ամիսներին գովազդային հայտարարությունների տարածման նպատակով ծախսել է 184 հզր 145 դոլար։

Այս պահին առաջին հորիզոնականում «Ուժեղ Հայաստան»-ն է՝ իր հետ փոխկապակցված էջերով (Սամվել Կարապետյանի անձնական և «Ուժեղ Հայաստանի» երիտասարդական կառույցի էջերը)։ 2026 թվականի հունվարի 18-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում այդ էջերով Meta-ին 135 գովազդի համար վճարվել է 138 հզր 773 դոլար։ Միայն անցած շաբաթ «Ուժեղ Հայաստան»-ը 22 հզր 190 դոլար է ծախսել Facebook-ում և Instagram-ում գովազդային հայտարարություններ տարածելու համար։

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է իր հետ փոխկապակցված էջերով։ 90 հայտարարություն գովազդելու համար ՔՊ երիտասարդական կառույցի, C News, Civic-ի, Տիգրան Ավինյանի անձնական էջերով ծախսվել է ընդհանուր 30 հզր 579 դոլար։ Անցած 1 շաբաթում ՔՊ-ն սոցցանցերում  45 գովազդի համար ծախսել է 12 հզր 072 դոլար։

Վերջին եռամսյակի տվյալներով սոցիալական հարթակներում ամենաշատ ծախսերի գծով երրորդ տեղում «Միասնության թևեր»-ն է ՝ 55 գովազդի համար վճարած 14 հզր 793 դոլարով։ Անցած շաբաթ «Միասնության թևեր»-ը համեմատաբար պասիվ է եղել, ծախսել է 355 դոլար 2 գովազդի համար։

Նախորդ 7 օրերին ակտիվ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էջը, որը 13 գովազդային հայտարարության համար վճարել է 3 հազար դոլար։ Եռամսյակի ընթացքում Քոչարյանի էջով միացվել է 37 գովազդ՝ ընդհանուր 9 հզր 936 դոլար արժեքով։

Անցած 3 ամիսներին սոցիալական հարթակներում գովազդային ակտիվություն են ցուցաբերել նաև «Հայաքվեն»՝ 4517 դոլար 624 գովազդ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ դրա ղեկավարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ՝ ընդհանուր 11 հզր 968 դոլար 611 հայտարարություն գովազդելու համար, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1953 դոլար 47 գովազդի համար։

Այս բոլոր ուժերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ 

Նկատենք, որ քաղաքական կուսակցություններն իրենց բոլոր ծախսերը պարտավոր են կատարել կուսակցության բյուջեից՝ անկանխիկ, այսինքն՝ այս ծախսերը հաջորդ տարի պետք է արտացոլվեն կուսակցությունների հաշվետվություններում։

Գայանե Խաչատրյան