Դաժան պայքար է լինելու ընտրություններում, ով վախենում է, որ հարվածներին չի դիմանա՝ թող տանը նստի․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նպատակ ունի ձևավորել 100-օրյա կառավարություն՝ իրականացնելու երեք առանցքային փոփոխություն, որոնք, ըստ նախաձեռնողների, արմատապես կփոխեն Հայաստանի քաղաքական դաշտը։ Factor TV-ի հետ զրույցում «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր,«Բոլորին դեմ եմ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Նինա Կարապետյանցը նախաձեռնությունը որակեց «քաղաքական էքսպերիմենտ»՝ պնդելով, որ ստանդարտ մեթոդներով երկրում իրավիճակ շտկելն այլևս հնարավոր չէ։

Նրա խոսքով՝ իրենց թիմը բաղկացած է նոր դեմքերից, որոնք «որևէ թիմի անդամ չեն եղել, կուսակցությունից կուսակցություններ չեն չվել»։ Կարապետյանցը ներկայացրեց ուժի երեք հիմնական նպատակները, որոնք պետք է իրականացվեն 100 օրվա ընթացքում։

Առաջինը ընտրական շեմը 4%-ից 1% իջեցնելն է, որպեսզի փոքր կուսակցությունները խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն ստանան։ «Դու այսօր պառլամենտում հայտնվում ես երկու դեպքում՝ եթե իշխանություն ես, կամ եթե անսահման փող ունես»,– նշեց նա։

Երկրորդ քայլը «կայուն մեծամասնության» մասին օրենքի դրույթը հանելն է, որը, ըստ Կարապետյանցի, թույլ է տալիս «մի փոքր մնացածից ավելի ձայն հավաքած կուսակցությանը ստանալ անսահմանափակ իշխանություն»։

Երրորդ և ամենաարմատական առաջարկը «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ներդրումն է, որի տրամաբանությունը սովորական բողոքի քվեարկությունից տարբերվում է։ «Այդ մարդկանց ձայները չեն կորելու, իրենք բաց տեղեր են ունենալու պառլամենտում։ Այսինքն՝ այդքան ձայն, ինչքան որ հավաքվեց «բոլորին դեմ» քվեաթերթիկով, այդքան տեղեր չեն զբաղեցվելու, ոչ էլ փոշիանալու են»,– բացատրեց բանախոսը՝ հավելելով, որ դա կստիպի քաղաքական ուժերին դադարեցնել «հասարակությանը զզվեցնելու, հոգնեցնելու» գործելաոճը։

Նախագծի կարևորագույն պայմաններից է այն, որ ուժի կողմից առաջադրված և վարչապետ դարձած անձը 100-օրյա առաքելությունն ավարտելուց հետո պարտավորվում է հեռանալ քաղաքականությունից։ «Այդ մարդը այլևս 10 տարի քաղաքականության մեջ լինելու հնարավորություն չի ունենալու»,- նշեց Կարապետյանցը՝ ընդգծելով, որ սա արվում է պաշտոնի կամ իշխանության ձգտելու մեղադրանքներից խուսափելու համար։

Ի պատասխան այն դիտարկման, որ իրենց ուժը հիմնական քաղաքական պայքարից դուրս է, Կարապետյանցը նշեց, որ իրենց նպատակը ոչ թե իշխանության կամ խոշոր խաղացողների հետ մրցակցելն է, այլ համակարգային փոփոխություն բերելը։

Անդրադառնալով իրավապաշտպան գործունեությունից քաղաքականություն մտնելու ռիսկերին և վարկանիշին հնարավոր հարվածին՝ Կարապետյանցը վստահեցրեց, որ պատրաստ է ճնշումների։ «Նույն բանն էլ իրավապաշտպանությունն է, ես սովոր եմ։ Իրավապաշտպան եղած ժամանակ էլ եմ ստացել այդ հորդորները, խնդրանքները, իմ ուղղությամբ ցեխ էլ է շպրտվել»։

Նա իր խոսքը եզրափակեց վճռական հայտարարությամբ. «Չի կարող ինձ ոչինչ կասեցնել, որովհետև իմ գաղափարը ոչ թե իմ անձնական շահն է, պաշտոնն է, այլ սա պետությունը կայացնելու նպատակ ու պայքար է։ Երբ որ կանայք ինչ-որ մի բան որոշում են անելու, նրանք անկասելի են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։