Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ
Քաղաքականություն
18.04.2026 | 11:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ լուծել է ութ ռազմական հակամարտություն․ գրում է The Times-ը։
«Ես ավարտել եմ ութ պատերազմ, և գուցե դեռ վաղ է ասել, բայց եթե ավելացնենք Իրանն ու Լիբանանը, դա կհանգեցնի 10 պատերազմի ավարտի և միլիոնավոր ու միլիոնավոր կյանքերի փրկության», – ասել է ԱՄՆ ղեկավարը։
Ապրիլի 14-ին հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը և Լիբանանը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի Լիբանանին տրամադրել զգալի ֆինանսական օգնություն, եթե բանակցությունները հաջող լինեն։