Բանակցում էինք մի քանի կուսակցությունների հետ, բայց համագործակցություն չստացվեց. Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Մենք բանակցությունների մեջ էինք մի քանի կուսակցությունների հետ, որևէ մեկի հետ չստացվեց համագործակցության եզրեր գտնել»,- Հակակոռուպցիոն կոմիտեի բակում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա հավելեց, որ ապրիլի 19-ին «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության» համագումարն Է, որի ժամանակ կհաստատեն իրենց նախընտրական ցուցակը։

Աղազարյանը հայտնեց, որ համագործակցության նպատակով հանդիպել են «Լուսավոր Հայաստան», «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների հետ, այլ կուսակցությունների հետ հանդիպումների մասով չցանկացավ պատասխանել։

«Իմ քաղաքական փորձը հուշում է, որ այն ճանապարհով, որ գնում ա «Մեր ձևով» շարժումը, լինելով ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, ինքը իր քայլերով նպաստելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։