Տնտեսական ձեռքբերումը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վերացումն ու կոռուպցիայի դեմ պայքարը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Տնտեսական ոլորտում առաջին հաջող քայլը Հայաստանից մենաշնորհների վերացումն է, ինչը տասնյակ տարիներ երկրի տնտեսության զարգացման խոչընդոտն է եղել: Այսօր՝ նոյեմբերի 20-ին, հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ հաջորդ կարևոր հաջողությունը՝ ստվերի դեմ պայքարը»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր գլխավորած կառավարության վարած տնտեսական քաղաքականության ամենամեծ ձախողմանը՝ դա համարելով հանքարդյունաբերության ոլորտում վերջին զարգացումները, որոնք բացասական ֆոն են ստեղծում ներդրումների համար:

Վարչապետը նշեց, որ քրեական գործ է հարուցվել Ամուլսարի հանքի հետ կապված, և եթե պարզվի, որ Սևանի ջրերի համար այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում, այն չի գործի: «Մենք, սակայն, կրում ենք նաև նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները: Բավական մեծ ներդրումներ են արվել, և եթե պարզվի, որ Ամուլսարի ծրագիրը Սևանի և հարակից ջրերի համար վտանգ չի ներկայացնում, այդ ծրագիրը կշարունակվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: