ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

WhatsApp-ի և Telegram-ի արգելափակման, ինչպես նաև VPN-ների դեմ պայքարի գործողությունների հետևում կանգնած է ԱԴԾ-ի երկրորդ ծառայությունը (Սահմանադրական համակարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ծառայություն), որը վերահսկողություն է հաստատել RuNet-ի նկատմամբ: Այս մասին գրում է The Bell-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն:

Աղբյուրների տվյալներով՝ ԱԴԾ-ի Երկրորդ ծառայությունը սկսել է սահմանափակումներ կիրառել RuNet-ի նկատմամբ առնվազն 2025 թվականի ամռանը։ Դրանցից մեկի համաձայն՝ հենց Երկրորդ ծառայությունն էր, որ անցյալ տարվա օգոստոսին առաջ է մղել WhatsApp-ում և Telegram-ում զանգերի սահմանափակումները։ Մեկ այլ աղբյուր նշում է, որ այդ ժամանակահատվածում Երկրորդ ծառայության ղեկավար Ալեքսեյ Սեդովը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ժամանակ Սեդովը խոստացել է նախագահին «կարգուկանոն հաստատել ինտերնետում և քարտ-բլանշ ստացել»։

2026 թվականի մարտի վերջին ԱԴԾ Երկրորդ ծառայության աշխատակիցները մասնակցել են Թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարության և հեռահաղորդակցության օպերատորների ու ինտերնետային ընկերությունների միջև կայացած հանդիպմանը: Մասնակիցներին փաստի առաջ են կանգնեցրել․ նրանցից պահանջվել է պայքարել արգելափակող շրջանցիկ գործիքների դեմ։

«Ամեն ինչ թվում էր լիակատար անհեթեթություն. նրանք պարզապես տպեցին և բաժանեցին թերթիկներ [VPN-ների դեմ պայքարի հրահանգներով] բոլոր ընկերության ղեկավարներին, հրամայեցին ստորագրել, ապա անմիջապես հավաքեցին դրանք: Յուրաքանչյուր ոք, ով չէր հնազանդվում, սպառնում էին պատժով»,- հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աղբյուրը:

The Bell-ը նշում է, որ ռուսական տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները սովոր չեն նման վերաբերմունքի, սակայն, ինչպես նշել է այս հանդիպումների մասնակիցը, «ամեն ինչ փոխվել է, քանի որ ոլորտում նախաձեռնությունը ստանձնել է Երկրորդ ծառայությունը», որի ներկայացուցիչներն այժմ «գնում են ամենուր, որոշում են ամեն ինչ»։ Այս տեղեկատվությունը  հաստատել է նաև հեռահաղորդակցության օպերատորի աշխատակիցը։

Վճարային ծառայությունների շուկայի աղբյուրը The Bell-ին հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ, ԱԴԾ-ի Երկրորդ ծառայության խնդրանքով, ստուգվել են մի քանի խոշոր վճարային ծառայություններ։ Նրանց հարցրել են՝ արդյո՞ք մշակում են VPN ծառայությունների համար օգտատերերի վճարումները։ Աղբյուրի խոսքով՝ նման վճարումների խոշորագույն օպերատորներին, օրինակ՝ YuMoney-ին (պատկանում է Sberbank-ին), հանձնարարվել է անհապաղ դադարեցնել նման գործունեությունը։

Ըստ հրապարակման՝ ԱԴԾ-ի Երկրորդ ծառայությունը զբաղվում է քաղաքական հետապնդումներով։ Դրա աշխատակիցները ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Վլադիմիր Կարա-Մուրզայի թունավորման փորձերի մեջ։

Մարտի վերջին Ռուսաստանի Թվային զարգացման նախարարությունը խորհրդակցություն է անցկացրել խոշոր ռուսական ընկերությունների ղեկավարների հետ, որի ժամանակ նախարարության ղեկավար Մաքսութ Շադաևը հայտարարել է, որ մինչև ապրիլի 15-ը ընկերությունները պետք է սահմանափակեն իրենց հարթակներ մուտքը VPN-ներ միացված օգտատերերի համար։

Ընկերություններին, որոնց ծառայությունները շարունակում են գործել VPN-ներ միացված վիճակում, սպառնացել էին հեռացնել «սպիտակ ցուցակից» և զրկել Թվային զարգացման նախարարության կողմից իրենց տեղեկատվական տեխնոլոգիաների հավատարմագրումից։ Ապրիլի 15-ին շատ ռուսական ծառայություններ դադարել են աշխատել միացված VPN-ների վիճակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի