Թուրքիայի դպրոցներում զինված հարձակումներից հետո 83 մարդ է ձերբակալվել

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Թուրքիայում 83 մարդ է ձերբակալվել և սոցցանցերի հարյուրավոր հաշիվներ են արգելափակվել՝ Շանլըուրֆայում և Քահրամանմարաշում դպրոցների վրա մահացու հարձակումներից հետո հետաքննության շրջանակում, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալության որոշումներ են կայացվել այն անձանց համար, որոնք մեղադրվում են հարձակումներից հետո հանցագործությունն ու հանցագործներին գովաբանող կամ հասարակական կարգը խախտելուն ուղղված բովանդակություն տարածելու մեջ։

Իշխանությունները նաև արգելափակել են սոցիալական ցանցերի 940 հաշիվների մուտքը, փակել 93 Telegram խմբեր։

Այս միջոցառումները ձեռնարկվում են չորեքշաբթի Քահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, 13-ը՝ վիրավորվել, որոնցից վեցը ծանր վիճակում են, հայտնել է ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին։

Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է Այսեր Ջալիք միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի աշակերտը՝ դեռևս անհայտ պատճառներով։ Նա ուսապարկով դպրոց է տարել մի քանի հրացան, մտել է երկու դասարան և անկանոն կրակ բացել։ Կասկածյալը նույնպես մահացել է։ Դեռևս հստակ չէ՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե մահացել է քաոսային իրավիճակի ժամանակ։

Նշվում է, որ զենքերը կարող էին պատկանել կասկածյալի հորը՝ նախկին ոստիկանին։ Ըստ տեղեկությունների՝ աշակերտը դպրոց է բերել հինգ հրազեն և յոթ փամփուշտատուփ։

Արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը հայտարարել է, որ միջադեպի համապարփակ հետաքննություն է սկսվել։ Նա նշել է, որ լրատվամիջոցների լուսաբանման սահմանափակումներ են սահմանվել՝ հետաքննության շահերից ելնելով։

Իշխանությունները հայտարարել են, որ հարձակման հետ կապված թվային գործունեությունը վերահսկվում է ամբողջ երկրում՝ 171 քրեական դատարանների հետ համակարգված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի