Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

Լուրեր

18.04.2026 | 13:56
Հարազատի գերեզմանին է այցելել, նամակ գրել ու այդ արարքն արել․ Փաշինյանը՝ ինքնասպան եղած զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:50
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
18.04.2026 | 13:31
Մտածում եք՝ բոլորդ ուժեղ շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր․ Փաշինյանը՝ նախկին թիմակցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:19
Ալիևն ամեն ինչ անում է, որ այս «նվերը» վերընտրվի. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 13:15
Դատախազությունը պահանջում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք
18.04.2026 | 13:06
Անհարգալից կլինի, եթե մտածեմ` կան մարդիկ, որ այդ ուժերի մարտահրավերը կուլ կտան և կընտրեն նրանց. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:50
Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն
18.04.2026 | 12:46
Իմ ելույթի պահին 2 եվրոյով եղել է տոմս, գները լողացող են․ Փաշինյանը՝ Գյումրի-Լառնակա տոմսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:34
Հայաստանը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը
18.04.2026 | 12:18
ՀԱԿ ցուցակի առաջին եռյակը․ թեկնածուները 60-ն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 12:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը՝ ՈՒՂԻՂ
18.04.2026 | 12:12
Հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր հատված է վերադարձվել, 7 տարի այս խնդիրը եղել է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2026 | 11:55
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ
18.04.2026 | 11:44
ՀՀ–ԱՄՆ օրակարգ, ԹՐԻՓՓ նախաձեռնություն և կիբերանվտանգություն․ Նարեկ Մկրտչյանը հանդիպել է MITRE-ի ղեկավարի հետ
18.04.2026 | 11:38
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է  «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

«Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու  առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․

1 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

  • «Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան
  • «Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
  • «Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան

 

  1. Լավագույն վավերագրական ֆիլմ
  • «Բնակիչները»-ռեժիսոր՝ Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
  • «Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո
  • «Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան

 

3․ Լավագույն  մոնտաժ

Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»

 

4․  Լավագույն հնչյունային ձևավորում

Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»

Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»

 

  1. Լավագույն նկարչական ձևավորում

Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»

Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

  1. Լավագույն երաժշտություն

Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»

Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

  1. Լավագույն օպերատորական աշխատանք

Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»

Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»

 

  1. Լավագույն սցենար

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

 

  1. Կնոջ լավագույն դերակատարում

Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

  1. Տղամարդու լավագույն դերակատարում

Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»

Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»

Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

 

11․  Լավագույն ռեժիսորական աշխատանք

Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»

Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

 

12․ Լավագույն խաղարկային ֆիլմ

«Արտոյի երկիրը»

«Մեդալի հակառակ կողմը»

«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար»,- ասված է հաղորդագրությունում։