Հայաստանը և Եգիպտոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին՝ քննարկելով բարձր տեխնոլոգիաների, R&D-ի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականությունն ապահովելու և պատմական ամուր կապերը գործնական, փոխշահավետ ծրագրերի վերածելու մեծ ներուժը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը, իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» միջոցառման հաջողված մոդելին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև Հրազդանում «Firebird AI» ընկերության կողմից արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման ընթացքին՝ կարևորելով նշված հարթակներում համագործակցության ձևավորման և զարգացման հեռանկարները։

Քննարկվել են նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև հունիսի 3-4-ը Հայաստանում նախատեսվող «Research Innovation Science Engineering» (RISE) ցուցահանդեսին եգիպտական կողմի ակտիվ մասնակցության կարևորությանը: Համագործակցության խորացման և փորձի փոխանակման համատեքստում  ընդգծվել է նաև փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Կողմերը վերահաստատել են փոխգործակցության շարունակական զարգացման հանձնառությունը՝ ուղղված երկկողմ օրակարգի խորացմանն ու նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում։