Թրամփը հայտնել է, որ Սի Ցզինպինի հետ նամակներ են փոխանակել Չինաստանից Իրանին զենքի մատակարարումների վերաբերյալ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նամակներ են փոխանակել Պեկինի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին հաղորդումների վերաբերյալ, և Չինաստանի առաջնորդը, ըստ էության, ասել է, որ երկիրը «դա չի անում», գրում է CNN-ը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի գործողություններն Իրանում և Վենեսուելայում, ինչպես նաև Կուբայի հետ կապված մեկնաբանությունները, մասնավորապես, նավթի վերաբերյալ, փոխում են երկու առաջնորդների միջև հաջորդ ամիս կայանալիք հանդիպման դինամիկան, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ փոխում են։ Նա այնպիսի մարդ է, ով նավթի կարիք ունի։ Մենք՝ ոչ։ Նա այնպիսի մարդ է, որի հետ ես շատ լավ եմ լեզու գտնում. նա պարզապես ինձ մի գեղեցիկ նամակ է գրել»։

«Նա պատասխանեց իմ գրած նամակին, քանի որ լսել էի, որ Չինաստանը զենք է տրամադրում, այսինքն՝ դուք դա տեսնում եք։ Ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով դա չանել, իսկ նա ինձ նամակ գրեց՝ ասելով, որ, ըստ էության, նա չի անում նման բան»,- հավելել է Թրամփը։

CNN-ն անցյալ շաբաթ հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզությունը ցույց է տալիս, որ Չինաստանը պատրաստվում է Իրանին նոր հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում՝ ըստ հետախուզության վերջին գնահատականներին ծանոթ երեք անձանց։ Բացի այդ, Թրամփն ասել է, որ կարծում է, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը գործում է, և Իրանի արձագանքը «բավականին հիանալի է եղել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի