Մեկ օրում Հորմուզի նեղուցով ավելի քան 20 նավ է անցել. ԱՄՆ-ը թույլ չի տվել Իրանի հետ կապված նավերի անցումը. WSJ

Լուրեր

27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը վերականգնվում է, չնայած այն զգալիորեն ցածր է նախապատերազմյան մակարդակից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, փոխանցում է Current time-ը։

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է ավելի քան 20 առևտրային նավ, երկուսն էլ՝ դեպի Պարսից ծոց և  այնտեղից շարունակությամբ։ ԱՄՆ շրջափակումը չի տարածվել դրանց վրա, քանի որ դրանց ուղղությունը չի եղել դեպի Իրան կամ Իրանից։

Կիրակի ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակման մասին հայտարարելուց ի վեր, ԱՄՆ ռազմածովային ուժերը գրավել են առնվազն 8 նավթատար, որոնք փորձում էին մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ զինվորականները ռադիոկապ են հաստատել նավերի անձնակազմի հետ և հրամայել դրանց շրջվել ու հեռանալ։ Նավերը, այդ թվում՝ չինական Rich Starry լցանավը, ենթարկվել են պահանջներին, և ուժ չի կիրառվել։

Wall Street Journal-ի տվյալներով՝ շրջափակումն իրականացվում է ավելի քան 15 ամերիկյան ռազմանավերի կողմից, հիմնականում Արաբական ծովում՝ Իրանի տարածքային ջրերից դուրս։ Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյո՞ք դրանք համակարգել են իրենց անցումը Իրանի հետ, որը փաստացի փակել էր Հորմուզի նեղուցը։

Առանց կոնկրետ թվեր տրամադրելու՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն «ամբողջությամբ դադարեցրել են» Իրանի ծովային նավահանգիստների միջոցով առևտուրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ զինված հակամարտությունը մոտենում է ավարտին։ Նա ասել էր, որ Իսլամաբադում նախորդ փուլի ձախողումից հետո դադարեցված խաղաղության բանակցությունները կարող են վերսկսվել արդեն այս շաբաթ։ Պակիստանի, Մերձավոր Արևելքի և Իրանի աղբյուրները հաղորդում են նոր հանդիպման նախապատրաստման մասին։

Սակայն լրատվամիջոցները նշում են, որ խաղաղության համաձայնագրի չափորոշիչները մնում են անորոշ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ, որը կարևոր է համաշխարհային էներգետիկ շուկայի համար։

Ապրիլի 11-12-ը Պակիստանում տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցությունների առաջին փուլը։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հանդիպումը որևէ համաձայնության չհանգեցրեց։ Վենսի խոսքով՝ բանակցությունները «բովանդակալից» էին, սակայն Իրանը հրաժարվել է համաձայնել ԱՄՆ հիմնական պահանջներին՝ կապված իր միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հետ։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Իրանը պատասխանեց՝ արգելափակելով նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհի ծովային նավթի մոտ 20%-ը, ինչը հանգեցրեց վառելիքի գների բարձրացմանը։

Financial Times-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը հիմնական շահառուն դարձավ։ Ռուսական Ural նավթի գները ապրիլի սկզբին հասան 13 տարվա ամենաբարձր մակարդակին։ Մասնագետները կանխատեսում են, որ ապրիլին նավթի և գազի լրացուցիչ եկամուտները կարող են հասնել կամ նույնիսկ գերազանցել տրիլիոն ռուբլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի