ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը լիովին դադարեցրել է առևտուրը

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ իրանական նավահանգիստների շրջափակումը «լիովին իրականացվել է», իսկ Իրանից ծովով առևտուրը՝ «լիովին դադարեցվել», գրում է Al Jazeera-ն։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար և ղեկավարում է Իրանի դեմ պատերազմը, սոցցանցերում գրառմամբ նշել է, որ շրջափակումը կիրառվում է բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք «մտնում կամ դուրս են գալիս Իրանի ափամերձ տարածքներ կամ նավահանգիստներ»։

«Իրանի տնտեսության մոտավորապես 90%-ը սնվում է ծովային միջազգային առևտրով։ Շրջափակման կիրառումից հետո 36 ժամից էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ ուժերն ամբողջությամբ դադարեցրել են Իրանից ծովային առևտուրը»,- նշել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։

CENTCOM-ը հայտարարել է, որ գործողությանը մասնակցում են ավելի քան 10,000 նավաստիներ, ծովային հետևակի զինծառայողներ և ԱՄՆ ռազմաօդային ուժերի անձնակազմ, և որ առաջին 24 ժամվա ընթացքում վեց առևտրային նավեր կատարել են շրջադարձ կատարելու և «իրանական նավահանգիստ վերադառնալու»՝ ԱՄՆ հրամանը։

Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրը երեքշաբթի, շրջափակման ուժի մեջ մտնելուց մեկ օր անց, կանգնեցրել է երկու նավթատար լցանավերի՝ Իրանից դուրս գալու փորձը և հրահանգել վերադառնալ նավահանգիստ։

Նավերն Իրանի Չաբահար նավահանգիստը լքել են Օմանի ծոցում, ԱՄՆ ռազմանավը կապվել է նրանց հետ ռադիոկապի միջոցով, Reuters-ին հայտնել է մի պաշտոնյա՝ անանունության պայմանով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ շրջափակումը կստիպի Իրանի պաշտոնյաներին ընդունել Վաշինգտոնի պայմանները՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու համար։ Նա շրջափակման մասին հայտարարեց այն բանից հետո, երբ շաբաթավերջին Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները խափանվեցին, որոնք հաջորդեցին հրադադարի մասին հայտարարությանը։

CENTCOM-ը հայտարարել է, որ ոչ մի նավ չի անցել ԱՄՆ շրջափակումից այն բանից հետո, երբ այն ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ ժամը 10:00-ին (Երևանով 18:00):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի