«Համաներում չի լինի, բայց․․․»․ ինչ եղանակով ազատ կարձակվեն դատապարտյալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանության գալուց չորս ամիս անց համաներում հայտարարած Նիկոլ Փաշինյանից 8 տարի անց հանրության մի մասը կրկին համաներում է ակնկալում։ Երևանում ու մարզերում իշխանության ներկայայացուցիչների շրջայցի ժամանակ այս հարցն ամենահաճախներից մեկն է, որ տրվում է Փաշինյանին։

Factor TV-ն իր ֆեյսբուքյան և յութուբյան էջում ևս հարցում էր նախաձեռնել՝ արդյո՞ք քաղաքացիները կողմ են համաներմանը։ Յութուբում հարցմանը մասնակցած 13 հազար քաղաքացիներից 57 տոկոսը «կողմ» է քվեարկել, իսկ ֆեյսբուքում հարցին «այո» է պատասխանել 768 հոգուց 445-ը։ Եվ մինչ հանրության մի մասը սպասում է համաներման լուրին, իշխանությունը Փաշինյանի մակարդակով, որը նույնպես համաներմամբ է տարիներ առաջ ազատ արձակվել, հստակ պատասխան է տալիս՝ չի՛ լինելու։

«Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտն անձի հատկանիշները հաշվի չի առնում, ինքը համատարած բոլորին բաց ա թողնում։ Եվ մեր վերլուծությունը ցույց ա տվել, որ համաներումից 3 ամիս հետո մի հսկայական մասը հետ է վերադառնում ՔԿՀ»,- ասում է Փաշինյանը։

Փաշինյանի կառավարությունն այլընտրանք է առաջարկում․ լավարկել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը և դրա համար մի շարք փոփոխություններ կատարել։

«Նախատեսել ենք, որ միայն, օրինակ, պատճառված վնասը չհատուցելը չի կարող հիմք հանդիսանալ պայմանական վաղակետ ազատումը մերժելու համար: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք, որ նման իրավիճակներում դատարանի կողմից պետք է պարտականություն դրվի անձի վրա, որպեսզի որոշակի ժամկետում այդ վնասը հատուցի և չհատուցելու դեպքում դա կդիտվի որպես պայմանի խախտում, և հիմք կհանդիսանա պայմանական վաղակետ ազատումը վերացնելու և անձին վերադարձնելու քրեակատարողական հիմնարկ»,- նշում է արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: 

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը տարիներ շարունակ դատապարտյալների, հատկապես ցմահ դատապարտյալների համար անհասանելի դուռ է եղել։ Եթե դատապարտյալի հետ տարիներ շարունակ վերասոցիալականացման ծրագիր անցկացնելուց հետո հիմնարկը դրական բնութագիր է տալիս, ապա Պրոբացիոն ծառայությունը, որը մի քանի անգամ դատապարտյալի հետ ընդամենը կարճ զրույց է ունենում, հիմնականում բացասական բնութագիր է ներկայացնում։ Նախարարությունը խոստանում է՝ այստեղ ևս փոփոխություններ նախատեսվում են։

«Փորձարկման փուլում է վերասոցիալականացման անհատական ծրագրի ձևաթուղթը: Նոր զեկույցներում գնահատվելու են ոչ թե ինչ-որ ստատիկ տվյալներ, այլ անձի վարքագիծը և դրա դինամիկան, որպեսզի նաև ավելի օբյեկտիվ գնահատվի վերասոցիալականացման արդյունքները՝ արդյո՞ք բավարար չափով վերասոցիալականացումը տեղի է ունեցել, թե՞ ոչ, արդյո՞ք ազատվելուց հետո կրկնահանցագործության հավանականությունը մեծ է, թե՞ ոչ»,- նշում է փոխնախարարը:

Եվ մինչ օրենքում փոփոխություններ են նախատեսում մտցնել, զուգահեռաբար, դատապարտյալները շարունակում են բարձրաձայնել վաղաժամկետի դիմումները մերժելու դատարանի որոշումների, իրենց խոսքով՝ անտրամաբանական լինելու մասին։ Փաստաբանական համայնքը նույնպես թերահավատ է՝ խնդիրը ոչ թե դատապարտյալների, այլ համակարգի թերացման հետևանքն է։

«Եթե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումների թիվը ցածր է, դա առաջին հերթին խոսում է ոչ թե դատապարտյալների անձնական որակների մասին, այլ խոսում է համակարգի ոչ լիարժեք աշխատանքի մասին։ Հետևաբար համակարգի աշխատանքը պետք է բարելավվի, վերասոցիալականացման միջոցառումները, համապատասխան անհատական սոցիալ-հոգեբանական աշխատանքները և այլն»,- ասում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

Նա ընդգծում է՝ քանի դեռ այս ինստիտուտի լավարկման մասով աշխատանքներ են տարվում, զուգահեռ կարող են նաև համաներում հայտարարել՝ դրանով մի շարք խնդիրներ լուծելով։

«Նման կարիք առկա է, ինչը արտահայտված է դատական համակարգի գերծանրաբեռնվածությամբ։ Կարծում եմ՝ դատական համակարգի հետ առնչվող որևիցե անձ չի կարող գտնվել, որ չդժգոհի ձգձգվող դատավարական ժամկետներից կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունից, իսկ համաներում կիրառելը հենց հնարավորություն է տալիս էապես նվազեցնել այդ ծանրաբեռնվածությունը»,- նշում է Ալոյանը։

Ի վերջո՝ կփոխարինի՞ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը համաներմանը, թե՞, այնուամենայնիվ, ամեն ինչ նույնը կմնա՝ դրական բնութագիր ստանալն անհնար կթվա, իսկ դատարանի՝ «բավարարել պայմանական ազատ արձակման մասին միջնորդությունը» որոշումը՝ անիրականանալի երազանք, ցույց կտան ժամանակն ու խոստացվող փոփոխությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան