Ֆրանսիան և Բրիտանիան ուրբաթ կհյուրընկալեն Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ բանակցությունները
Քաղաքականություն
14.04.2026 | 18:18
Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման համար տեսակոնֆերանսը, որի մասին հայտարարվել էր երկուշաբթի, տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 17-ին, հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ անցկացվելիք հանդիպումը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցել «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու առաքելությանը, երբ անվտանգության պայմանները թույլ տան»։
Հանդիպման մասին հայտարարելիս Մակրոնը X-ում գրել էր, որ առաքելությունը կլինի «խիստ պաշտպանական» և «հակամարտող կողմերից առանձին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն էր հայտնել, որ մասնավորապես ՆԱՏՕ-ի դաշնակիցները մինչ օրս հրաժարվել են ակտիվ ռազմական մասնակցություն ունենալ նեղուցի անվտանգության գործողություններին կամ, ընդհանրապես, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի