ԱՄՆ-ում ձերբակալում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին․ հինգ անձ սպասում է արտաքսման

Լուրեր

27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
Բոլորը

ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE) սկսել է ձերբակալել իրանցիների, որոնք իրանական ռեժիմի բարձրաստիճան անդամների ազգականներ են: Ներկայում հայտնի է, որ առնվազն հինգ նման անձ ներգաղթային կալանքի տակ է՝ սպասելով արտաքսմանը: ԱՄՆ Պետքարտուղարությունը չեղարկել է նրանց մշտական ​​բնակության թույլտվությունները: Վերջերս սպանված Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի ազգականները նույնպես զրկվել են իրենց գրին քարտերից. նրանք արդեն լքել են ԱՄՆ-ն, գրում է The Insider-ը։

Ապրիլի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց 47-ամյա Համիդե Սոլեյմանի Աֆշարի ձերբակալության մասին, որը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զարմուհին էր։ Սոլեյմանին ԻՀՊԿ ուժերի հրամանատարն էր և սպանվել է 2020 թվականի հունվարին ԱՄՆ-ի հարվածի ժամանակ։ Աֆշարի դուստրը՝ 25-ամյա Սարինասադատ Հուսեյնին, ձերբակալվել է նրա հետ միասին։

«Մինչև վերջերս Համիդե Սոլեյմանի Աֆշարը և նրա դուստրը գրին քարտի տերեր էին, ապրում էին շքեղության մեջ Միացյալ Նահանգներում: Աֆշարը իրանական ռեժիմի բացահայտ կողմնակից է, որը տոնել է ամերիկացիների վրա հարձակումները և մեր երկիրն անվանել «Մեծ սատանա»: Այս շաբաթ ես չեղյալ եմ հայտարարել Աֆշարի և նրա դստեր իրավական կարգավիճակը, և նրանք այժմ գտնվում են ICE կալանքի տակ՝ սպասելով արտաքսման»,- ասել է Ռուբիոն։

Մինչդեռ, Ղասեմ Սոլեյմանիի դուստրը՝ Զեյնաբը, իր Telegram ալիքում գրել է, որ ԱՄՆ-ում ձերբակալված կանայք որևէ կապ չունեն հանգուցյալ գեներալի ընտանիքի հետ։

«ԱՄՆ Պետքարտուղարության պնդումը սուտ է։ Նրանց [ԱՄՆ] անկարողությունը՝ դիմակայել Իրանի ժողովրդին, հանգեցրել է նրանց նպատակի փոփոխությանը. ռեժիմը փոխելու փոխարեն՝ նրանք սկսել են լուրեր հորինել և ստեր տարածել նահատակ Սոլեյմանիի ընտանիքի մասին»,- գրել է Զեյնաբը։

Telegram ալիքի իսկությունը հաստատել է իրանական Fars լրատվական գործակալությունը, որը նույնպես հրապարակել է հայտարարությունը։

Դրանից մեկ շաբաթ անց հայտնի էր դարձել, որ Իրանի նախկին փոխնախագահ Մասումե Էբտեկարի որդին՝ Սեյեդ Իսա Հաշեմին, կորցրել է իր օրինական կարգավիճակը Միացյալ Նահանգներում: Էբտեկարը նաև հայտնի է որպես այն խմբի խոսնակ, որը 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը պատանդ էր վերցրել 52 դիվանագետների և նրանց պահել ավելի քան մեկ տարի: Այդ ժամանակ մամուլը նրան անվանում էր «Ճչացող Մերի»:

Պետքարտուղարության տվյալներով՝ Սեյեդ Էյսա Հաշեմին ձերբակալվել է կնոջ՝ Մարիամ Թահմասեբիի և որդու հետ միասին։ Նրանք այժմ սպասում են արտաքսմանը։ Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Հաշեմին, նրա կինը և որդին Միացյալ Նահանգներ են մուտք գործել 2014 թվականին՝ Օբամայի վարչակազմի օրոք։ Երկու տարի անց բոլորը ստացել են օրինական մշտական ​​բնակության կարգավիճակ (LPR)՝ Diversity Immigrant Visa-ի շրջանակում, որը կասեցվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք 2025 թվականին։

CBS News-ի տվյալներով՝ ընտանիքը բնակվում էր Լոս Անջելեսում: Հաշեմին և նրա կինը դասավանդում էին Չիկագոյի մասնագիտական ​​հոգեբանության դպրոցի տեղական մասնաճյուղում։

Բացի այդ, Ռուբիոն չեղյալ է հայտարարել նաև Իրանի նախկին Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի դստեր՝ Ֆաթեմեհ Արդեշիր-Լարիջանիի և նրա ամուսնու՝ Սեյեդ Քալանթար Մոթամեդիի իրավական կարգավիճակը: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Արդեշիր-Լարիջանին և Մոթամեդին «այլևս Միացյալ Նահանգներում չեն» և ապագայում նրանց մուտքը երկիր արգելված է: Ալի Լարիջանին սպանվել է այս տարվա մարտին՝ Իսրայելի ավիահարվածի ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի